Լոռու մարզի բնապահպանական խնդիրների լուսաբանում. դասընթաց
[Attachment(s) from Ani Smbatyan included below]
2012 թ. հունիսի 29-ից հուլիսի 2-ը Լոռու մարզում Հանրային լրագրության ակումբի նախաձեռնությամբ կկայանա Լոռու մարզի բնապահպանական խնդիրների լուսաբանման թեմայով հանրային թղթակցության դասընթաց-ճամբար:
Դասընթացը նախատեսված է Լոռու մարզի հանրային/քաղաքացիական թղթակիցների, բլոգերների, լրագրողների համար:
Դասընթացի շրջանակներում սոցիալական մեդիայի, համացանցային անվտանգության եւ բնապահպանական խնդիրների լուսաբանման վերաբերյալ վարպետության դասեր եւ հանդիպումներ կանցկացնեն հայաստանյան մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Այս միջոցառումը Լոռու մարզի երիտասարդներին հնարավորություն կընձեռի լրագրողական ու թղթակցական նոր գիտելիքներ ստանալ, հմտանալ բնապահպանական խնդիրների լուսաբանման ոլորտում, համագործակցության կամուրջներ ստեղծել`համապատասխան մասնագետների օգնությամբ:
Հայտերի ներկայացման վերջնաժամկետը ս.թ.-ի հունիսի 15-ն է:
Ուղարկեք համառոտ կենսագրություն/CV` լրացված հայտի հետ publicjournalismclub@gmail.com էլեկտրոնային հասցեին` կցելով առավելագույնը 3 թղթակցային/լրագրողական աշխատանքի նմուշ, բլոգային նոթ կամ այլ հեղինակային նյութ:
Ուղարկվող էլեկտրոնային նամակի թեմայի (subject) տողում նշեք 4-րդ ուսուցողական դասընթաց-ճամբար:
Հավելյալ տեղեկությունների համար կարող եք կապվել ՀԼԱ աշխատակիցների հետ` 010) 53-92-04 հեռախոսահամարով:
Հայտի ձեւը կարող եք ներբեռնել այս տեքստի ներքո` Facebook, Twitter…. նշաններից հետո գտնվող ֆայլում / application doc /:
Հանրային թղթակցության դասընթաց-ճամբար-ը կազմակերպվում է ՀԼԱ-ի 2011-2012 թ.թ.-ի «Հանրային լրագրություն. վերափոխելով լուրերի սպառման գործընթացը Հայաստանում ակտիվ մասնակցության» նախագծի շրջանակներում, որը հնարավոր է դարձել իրականացնել Մոսկվայում Նորվեգիայի դեսպանության տրամադրած դրամաշնորհի միջոցով:
Հանրային լրագրության ակումբը Հայաստանում գրանցված հասարակական կազմակերպություն է: Մեր առաքելությունն է խթանել խոսքի ազատությունը, բազմազանությունը եւ բազմակարծությունը Հայաստանում`զարգացնելով մասնակցային եւ հանրային թղթակցությունը, քաղաքացիական թղթակիցներին եւ պրոֆեսիոնալ լրագրողներին, լրատվամիջոցներին ու սոցիալական մեդիայի մասնագետներին` տեղեկատվական տեխնոլոգիաների եւ հասարակական այլ ոլորտների մասնագետներին կապող համագործակցության գրավիչ, աշխատանքային կամուրջներ ստեղծելով:
Մենք փորձում ենք ստեղծել համագործակցության կամուրջներ, որոնք կնպաստեն նոր տեխնոլոգիաների եւ այդ ոլորտի ներկայացուցիչների եւ լրագրության ու լրագրողների համագործակցությանը: Մենք ստեղծել ենք քաղաքացիական թղթակցության բնագավառում նորամուծություն համարվող` խաղային դիզայնի եւ խաղաֆիկացման տեխնոլոգիաներով նախագծված www.mynews.am-ը:
Հ.Գ. Կից ուղարկում ենք նաև հայտի ձևաթուղթը: Մանարմասների համար այցելեք , http://pjc.am/node/202 ,
ք.Երևան, Հայաստանի Հանրապետություն
Եզնիկ Կողբացի 39
Հեռ.՝ +374 (10) 53 92 04
Էլ. փոստ` info@pjc.am, publicjournalismclub@gmail.com
Attachment(s) from Ani Smbatyan
1 of 1 File(s)
- New Members 11




English
Հայերեն