| June 29, 2012

 

[Attachment(s) from mickael hovhannisian included below]

«Կրոնական հանդուրժողականություն» խորագրով վավերագրական ֆիլմերի արտադրության նոր մրցույթ

Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) վերահայտարարում է «Կրոնական հանդուրժողականություն» խորագրով վավերագրական ֆիլմերի արտադրության մրցույթը։ Մրցույթի առաջին հայտարարության արդյունքում ստացված բոլոր հայտերը մերժվել են հանձնաժողովի կողմից։ Ծրագիրը ֆինանսավորում է Նիդեռլանդների թագավորության Արտաքին գործերի նախարարությունը։ Մրցույթի նպատակն է աջակցել կրոնական հանդուրժողականությանը վերաբերող խնդիրները լուսաբանող վավերագրական ֆիլմերի արտադրությանը։
Թեմաները կարող են ընդգրկել, բայց սահմանափակված չեն ներքոնշյալով՝
  • Հայ առաքելական եկեղեցու և այլ քրիստոնեական ուղղությունների և կազմակերպությունների հարաբերությունները,
  • Միջկրոնական հարաբերությունները՝ մասնավորապես քրիստոնեություն-իսլամ հարաբերությունները տարածաշրջանի կրոնական պատկերի և Հայաստանում Իրանից ժամանող զբոսաշրջիկների հետ հարաբերվելու համատեքստում,
  • Պետություն-Եկեղեցի հարաբերությունները և կրոն-քաղաքականություն կապը,


Խղճի և դավանանքի ազատության ընկալումները Հայաստանում:

Տեսաֆիլմի տևողությունը` 15-20 րոպե: Խրախուսվում են ստեղծագործական ինքնատիպ մոտեցումները։ Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետությունում գործող ստեղծագործական խմբերն ու անհատները։
Գնահատման ընթացքում հանձնաժողովը առաջնորդվելու է հետևյալ սկզբունքներով.
1. Ֆիլմը պետք է ունենա սցենարական պլան/նկարագրություն, որը հստակորեն կսահմանի, թե ինչ սյուժե/պատմություն է ներկայացվելու ֆիլմում, ովքեր են ֆիլմի հնարավոր հերոսները, օրինակ. հեղինակը ներկայացնում է որոշակի անձնավորությանը/ համայնք և այլն, որոնք հետաքրքիր կերպար են, ունեն հստակ դիրքորոշում կրոնի վերաբերյալ և համակրանք կամ հակակրանք են առաջացնում շրջապատում: Ֆիլմը պետք է վեր հանի նրանց մոտեցումները և հասարակության նրանց հանդեպ ունեցած վերաբերմունքը,
2. Ֆիլմը պետք է անդրադառնա Հայաստանում կրոնական հանդուրժողականության խնդիրներին, նպաստի բանավեճի ծավալմանը և չներկայացնի միակողմանի մոտեցումներ, քանի որ այն ցուցադրվելու է հասարակական տարբեր խմբերի համար:
3. Ցանկալի է, որ ֆիլմի ձևաչափը չլինի զուտ հարցազրույցային և/կամ խրատական բնույթի:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել.
1. Մասնակցության հայտ-օրինակը կարելի է ներբեռնել ստորև կամ ստանալ ԵՀՀ գրասենյակից։
2. Սցենարական պլան/նկարագրություն, որտեղ պետք է ընդգրկված լինեն.
3. Սցենարական առաջարկը` ֆիլմի համառոտ նկարագրություն (մինչև 2 էջ, Sylfaen տառատեսակ),
• ֆիլմի արտադրության աշխատանքային գրաֆիկը (աշխատանքը պետք է ավարտված լինի մինչև ս.թ. հոկտեմբերի 15-ը),
• ստեղծագործական խմբի ղեկավարի համառոտ կենսագրությունը, խմբի հիմնական անդամների ցուցակը։
4. Ֆիլմի նկարահանման մանրամասն նախահաշիվ, ֆիլմի բյուջեն չպետք է գերազանցի 3000 եվրոն:
5. Հայտատուի (պրոդյուսեր, հեղինակ, ռեժիսոր) նախկինում իրականացրած 1-2 նմանատիպ աշխատանքների տեսագրություն (DVD ձևաչափով)։
Ընտրության չափանիշները.
• Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ բոլոր նյութերի և փաստաթղթերի առկայությունը
• Ներկայացված սցենարի ինքնատիպությունը և պրոֆեսիոնալիզմը
• Գաղափարի իրագործելիությունը
• Բյուջեի իրատեսական լինելը
• Հայտատուի ներկայացրած նախկինում կատարած աշխատանքների որակը։
Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը ս.թ. հուլիսի 9-ն է։ Մրցույթի արդյունքները կհրապարակվեն ս.թ. հուլիսի 20-ին։
Ծանոթություն.
• Յուրաքանչյուր կազմակերպություն կարող է ներկայացնել 1-4 հայտ, սակայն կընտրվի ներկայացված աշխատանքներից միայն մեկը։
• Հայտերի ընտրությունը կատարելու է մասնագիտական հանձնաժողովը։
• Ներկայացվող փաթեթը (նյութեր, DVD) չի վերադարձվում հայտատուին։
Մեր հասցեն՝ Երևան, Զարոբյան փ. 56, Եվրասիա համագործակցություն հիմնադրամ։
Հեռախոս՝ 58-60-95, դիմել Ալիս Տեր-Ղևոնդյանին՝ Էլ-փոստ aterghevondian@epfound.am կամ Հասմիկ Սողոմոնյանին՝ Էլ-փոստ hsoghomonyan@epfound.am

__._,_.___

Attachment(s) from mickael hovhannisian

2 of 2 File(s)

Recent Activity:

.

__,_._,___