«Մեծահասակների կրթություն և ցկյանս ուսու մնառություն» լրագրողական աշխատանքների մր ցույթը

| July 3, 2012

 

«Մեծահասակների կրթություն և ցկյանս ուսումնառություն» լրագրողական աշխատանքների մրցույթը

դվվ ինթերնեյշնլի հայաստանյան մասնաճյուղը հայտարարում է «Մեծահասակների կրթություն և ցկյանս ուսումնառություն» լրագրողական աշխատանքների մրցույթը

 

Կարևորելով լրատվամիջոցների դերը և նշանակությունը հասարակական կարծիքի ձևավորման գործում` դվվ ինթերնեյշնլի հայաստանյան մասնաճյուղը Հայաստանում հայտարարում է «Մեծահասակների կրթություն և ցկյանս ուսումնառություն» լրագրողական աշխատանքների մրցույթ: 

 

Մրցույթի նպատակն է խրախուսել ցկյանս ուսումնառության, մասնավորապես` մեծահասակների կրթության վերաբերյալ տեղեկատվության տարածումը հասարակության լայն շրջանակներում: Մրցույթին իրենց նյութերով կարող են մասնակցել հայաստանյան տպագիր և առցանց լրատվամիջոցների աշխատակիցները, անկախ լրագրողները, ինչպես նաև Հայաստանի ԲՈՒՀ-երի ուսանողները:

 

Նյութերը պետք է տպագրված կամ առցանց տեղադրված լինեն 2011 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2012 թվականի նոյեմբերի 30-ը ընկած ժամանակահատվածում: Նյութերը կարող են կատարված լինել լրագրության ցանկացած ժանրում:

 

Մրցույթները կընթանան հետևյալ անվանակարգերում`

1. Տպագիր հոդված – 100. 000 դրամ

2. Առցանց և բլոգում տեղադրված հոդված – 100. 000 դրամ

3. Լավագույն ուսանողական աշխատանք – 100. 000 դրամ

 

Մրցույթի մասնակիցներից մեկին կշնորհվի հատուկ մրցանակ: Մրցանակակրին հնարավորություն կընձեռվի մասնակցելու եվրոպական որևէ մի երկրում կարզմակերպվելիք «Մեծահասակների կրթություն և ցկյանս ուսումնառություն» թեմայով խորհրդաժողովին: 

Հայտերն ընդունվում են մինչև 2012 թվականի նոյեմբերի 30-ը: 

 

Մրցույթի արդյունքները կամփոփվեն 2012 թվականի դեկտեմբեր ամսվա վերջում:

 

Հայտերն անհրաժեշտ է ներկայացնել դվվ ինթերնեյշնլ հայաստանյան գրասենյակ` Պողոսյան Աննային, Երևան, Չարենցի 1 հասցեով կամ ուղարկել էլ-փոստի հասցեներով info@dvv-international.am : Էլեկտրոնային հայտերի դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տպագրված նյութի տեսածրված (սկանավորված) տարբերակը:

 

«Մեծահասակների կրթություն և ցկյանս ուսումնառություն» լրագրողական մրցույթի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար կարող եք այցելել հետևյալ կայքը` 

 

www.dvv-international.am

__._,_.___

Recent Activity:

.

__,_._,___