[2 Attachments]
[Attachment(s) from Karine Ghazaryan included below]
Ցանկանու՞մ եք սկսել կամ ընդլայնել արդեն առկա Ձեր հասարակական ակտիվությունը: Ունեք հրաշալի միտք, բայց վստահ չեք, թե արդյոք կկարողանաք իրականացնել Ձեր գաղափարը: Ցանկանու՞մ եք ձեռք բերել նոր գիտելիքներ և հմտություններ, որոնք դրական ազդեցություն կարող են բերել մեր միջավայր:
Եթե այո, ապա այս դասընթացը Ձեզ համար է:
«Ծրագրի նախագծի մշակում, իրականացում և ֆոնդհայթայթում» դասընթացն ուղղված է երիտասարդների և նորաստեղծ հասարակական կազմակերպությունների շրջանում մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված մրցունակ ծրագրային առաջարկի, գործողությունների պլանի մշակման, ծրագրերի արդյունավետ կառավարման, ֆոնդահայթայթման, ինչպես նաև հաշվետվությունների պատրաստման և ներկայացման վերաբերյալ տեսական գիտելիքների ընդլայնմանը և գործնական հմտությունների զարգացմանը։
Այս դասընթացը նպատակ ունի գործնական խորհուրդներ տրամադրել և բացահայտել այն կարևոր սկզբունքները, որոնք կօգնեն Ձեզ իրականություն դարձնելու Ձեր երազանքները և հաջողության հասնելու հասարակական ոլորտում:
Դասընթացն իրականացվում է ԲՀՀ–Հայաստան կազմակերպության և Նիդեռլանդների թագավորության դեսպանության աջակցությամբ:
Մասնակիցներն ընտրվում են մրցութային կարգով: Տեղերը սահմանափակ են և հնարավոր է, որ դիմորդները հրավիրվեն հարցազրույցի:
Դասընթացն անցկացվում է անվճար հիմունքներով: ՀՀ մարզերից ընտրված մասնակիցների բոլոր ծախսերը հոգում է հրավիրող կողմը:
Դասընթացը կանցկացվի ք. Երևանում, հուլիսի 14-15-ը, ժամը` 9.00-18.00:
Հասցե` ք. Երևան, Հայաստանի Ամերիակյան Համալսարանի Փարամազ Ավետիսյան մասնաշենք, Բաղրամյան 40/1:
Դասընթացի ավարտից հետո հաջողակ մասնակիցները հնարավորություն կունենան գործնականում կիրառել ստացած գիտելիքները` ներկայացնելով հայտեր` իրենց նախընտրած ոլորտներում փոքր ծրագրեր իրականացնելու:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2012թ. Հուլիսի 9-ը, ժ. 17:00:
Հարցերի դեպքում դիմել ԲՀՀ-Հայաստանի Քաղաքացիական հասարակություն ծրագրի համակարգող Կարինե Ղազարյանին հետևյալ էլեկտրոնային հասցեով` karine@osi.am կամ 53-38-62, 53-67-58 հեռախոսահամարներով:
__._,_.___
Attachment(s) from Karine Ghazaryan
2 of 2 File(s)
.
__,_._,___



English
Հայերեն