Դասընթացի հայտարարություն
Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոն ՊՈԱԿ-ը կազմակերպում է «Ինչպես կազմել մրցունակ աշխատանքային կենսագրական (CV)» և «Ինչպես ներկայանալ աշխատանքային հարցազրույցի» թեմաներով ոչ ֆորմալ դասընթաց: Դասընթացը կիրականցվի ինտերակտիվ մեթոդներով, որի ընթացքում երիտասարդները կմասնակցեն դերային խաղերի, կձևավորեն աշխատաշուկա մուտք գործելու համար առանցքային հմտություններ և հնարավորություն կունենան ծանոթանալ աշխատանքային կենսագրական կազմելու նրբություններին և ստանալ արդյունավետ օրինակներ ինչպես աշխատանքային փորձ ունեցող մասնագետների, այնպես էլ առաջին անգամ աշխատաշուկա մուտք գործող մասնագետների համար, ինչպես նաև միջազգային չափանաիշներին համապատասխան Europass CV-ի օրինակ: Աշխատանքային կենսագրական կազմելիս պետք է միշտ հիշել, որ այն դառնալու է Ձեր հրավիրատոմսը, որով Դուք առանձնանալու եք աշխատանք փնտրող մարդկանց բազմությունից:
Դասընթացը տեղի կունենա հուլիսի 27-ին, ժամը 15:00-ին, Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոնում, այն կտևի 1 ժամ 30 րոպե:
Դասընթացն ԱՆՎՃԱՐ է:
Ցանկացողները կարող են զանգահարել և հաստատել իրենց մասնակցությունը մինչև հուլիսի 26-ը ներառյալ, երկուշաբթիից ուրբաթ, ժամը 09:00-ից – 18:00` (+37410) 67 10 51 հեռախոսահամարով:
Դասընթացը տեղի կունենա Նոր Նորքի 3-րդ զանգվածում` Բաղյան 2 հասցեում (Շտապ օգնության հիվանդանոցի դիմաց, թիվ 10 մանկապարտեզի շենք, 2-րդ հարկ: Կենտրոն կարելի է հասնել N90 և 73 համարի երթուղային տաքսիներով, ինչպես նաև N15 ավտոբուսով):
———————————————————————————————————–
Best Regards
Gohar Aslanyan
Program Coordinator
Youth Professional Orientation Center
Tel: (+37410) 67 10 51
Cell: (+37498) 25 70 77
E-mail: gohar.aslanyan@mycareer.am
Website: www.mycareer.am
__._,_.___
.
__,_._,___



English
Հայերեն