| July 26, 2012

 

[Attachment(s) from Artash Arakelyan included below]

«Ջերմուկի զարգացման կենտրոն» ՀԿ-ն հրավիրում է «Բլոգերության և հանրային լրագրության»  երկօրյա դասընթացի, որը  տեղի է ունենալու 2012թ. Օգոստոսի 3-4-ը Ջերմուկ քաղաքում: Դասընթացի ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան ստանալ գիտելիքներ բլոգ վարելու, բլոգային էթիկայի, բլոգերային համայնքի և կապերի ձևավորման, ինչպես նաև` քաղաքացիական լրագրության վերաբերյալ:
Դասընթացը ուղղված է զարգացնելու Վայոց Ձորի մարզի երիտասարդների կարողությունները բլոգերության և հանրային լրագրության ոլորտում, նրանց հասարակական ակտիվության բարձրացման նպատակով:

Դասընթացը կվարի նոր մեդիա և տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոյանը:

Մասնակցության պայմանները: Դասընթացին կարող են դիմել Վայոց Ձորում բնակվող 15-26 տարեկան երիտասարդները ովքեր ունեն մեծ ցանկություն ձեռք բերել համապատասխան փորձ և հմտություններ:

Մասնակցությունը դասընթացներին անվճար է:
Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել դիմում հայտը և այն ուղարկել
հետևյալ էլ-փոստի հասցով` infojermuk@gmail.com
Դիմում հայտերի ընդունման վերջնաժամկետն է` Օգոստոսի 1-ը:
Հարցերի դեպքում զանգահարել` 094-04-05-33 հեռախոսահամարոով
 
Միջոցառումն իրականացվում է «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության «Տեսնենք, ընտրենք, փոխենք…» ծրագրի շրջանակներում հայտարարված երիտասարդական դրամաշնորհի միջոցներով:

Հարգանքով,
Արտաշես Առաքելյան
Ծրագրի պատասխանատու
——–
Artashes Arakelyan
Vice-president of ”Jermuk developement center” NGO
SEO/SEM Specialist 

__._,_.___

Attachment(s) from Artash Arakelyan

3 of 3 File(s)

Recent Activity:

.

__,_._,___