- Ծրագիր մարզերի 10-12-րդ դասարանցիների համար – PLAY mentoring project – սկսվել է դիմում հայտերի ընդունում ը
ԱՄՆ կառավարության կողմից 2011թ. ֆինանսավորված և «Փի–Էյչ Ինթերնեշնլ» կազմակերպության կողմից իրականացրած YouthLAB – «Երիտասարդ առաջնորդներ առանց սահմանների» ծրագրի 15 շրջանավարտները ՀՀ մարզերում ապրող իրենց հասակակիցների համար (10-12 դասարանցի աշակերտներ) մեկնարկում են մենթորինգի մի հետաքրքիր ծրագիր, որը կոչվում է «Առաջնորդության խթանում հայ երիտասարդների շրջանում» (PLAY): Ծրագիրն իրականացվելու է 2012թ. օգոստոս-2013թ. մարտ ամիսներին և հովանավորվում է ԱՄՆ կառավարության ծրագրերի շրջանավարտների ներգրավվածության և նորարության հիմնադրամի (AEIF) կողմից:
Ստորև նշված հղումին հետևելով կարող եք գտնել մեր ծրագրի մանրամասները, մարզերից ծրագրին դիմել ցանկացող 10-11 դասարանցի աշակերտներին ուղղված հայտարարությունը և դիմումի ձևը: Յուրաքանչյուր մարզից ընտրվելու են 3-ական դիմորդներ, ովքեր ամառային 3-օրյա ճամբարի ընթացքում նոր ընկերներ, հմտություններ ու գիտելիքներ ձեռք բերելուց հետո, իրենց կցված մենթորների ղեկավարությամբ մասնակցելու են ծրագրի շրջանակներում կազմակերպվելիք բոլոր միջոցառումներին:
Եթե դուք մարզում ապրող 10-12 դասարանցի ակտիվ աշակերտ եք և հետաքրքրված եք, ապա շտապեք ծանոթանալ ընտրության գործընթացին, քանի որ մեզ դիմելու վերջնաժամկետը 2012թ. օգոստոսի 10-ն է:
Ծրագրի մասին հավելյալ տեղեկությունների, ինչպես նաև դիմում հայտը լրացնելու ու ուղարկելու վերաբերյալ ինֆորմացիան կարող եք գտնել ստորև տեղադրված հղումով:
http://youth-mentors.blogspot.com/p/application.html



English
Հայերեն