Պատմաբանասիրական հանդեսի բոլոր համարների էլեկտր ոնային տարբերակները համացանցում

| July 31, 2012

 

Հարգելի´ բարեկամներ,
Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի կողմից հրատարակվող Պատմաբանասիրական հանդեսի բոլոր համարների էլեկտրոնային տարբերակները։ Հայագիտական հանդեսը հիմնադրվել է 1958 թ., հիմնադիր խմբագիրն է եղել ակադեմիկոս Մկրտիչ Ներսիսյանը, որի մահից հետո 1999 թ. նրան փոխարինել է ակադեմիկոս Վարդգես Միքայելյանը: Այժմ հանդեսի գլխավոր խմբագիրն է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, բանասիրական գիտությունների դոկտոր Սարգիս Հարությունյանը (2006 թվականից): Գլխավոր խմբագրի տեղակալ և պատասխանատու քարտուղարն է բանասիրական գիտությունների դոկտոր Անուշավան Զաքարյանը: Խմբագրական խորհուրդը բաղկացած է հետևյալ անդամներից` ակադեմիկոսներ Ս. Արևշատյան, Հր. Բարթիկյան, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամներ Ա. Քալանթարյան, Հ. Հովհաննիսյան, բանասիրական գիտությունների դոկտորներ Ա. Դոլուխանյան, Լ. Հովհաննիսյան, Ս. Մուրադյան, Ա. Եղիազարյան, պատմ. գիտ. դոկտոր Պ. Չոբանյան: Տպագրվելիք հոդվածները, եթե հարկ է զգացվում, ուղարկվում են մասնագետներին գրախոսության: Տպագրվող բոլոր հոդվածները վերջնականապես քննարկվում են խմբագրական խորհրդի նիստում և հանձնվում տպագրության: Հանդեսում տպագրված հոդվածները եռալեզու են (հայերեն, ռուսերեն և անգլերեն): Հանդեսը սկզբնական տարիներին տպագրվում էր տարեկան չորս համար, յուրաքանչյուրը ավելի քան 300 մեծադիր տպագրական էջ, իսկ 1999 թվականից ի վեր տպագրվում է տարեկան 3 համար:
Հանդեսի բոլոր համարների էլեկտրոնային տարբերակներին ծանոթանալու համար անցեք հետևյալ հղմամբ՝ http://armscoop.com/?p=11831

__._,_.___

Recent Activity:

.

__,_._,___