Վիքիկոնֆերանս Երևան 2012
Հարգելի ընկերներ,
Ս.թ. սեպտեմբերի 8-9-ը Երևանում տեղի կունենա «Վիքիկոնֆերանս Երևան 2012» միջոցառումը։ Իր բնույթով այն առաջին միջազգային կոնֆերանսն է ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում։
Կոնֆերանսի նպատակն է համացանցում հանրամատչելի-հանրագիտական բովանդակության ստեղծման և տարածման խթանումը։ Ուշադրության կենտրոնում են լինելու վիքիմեդիա-նախագծերը (Վիքիպեդիա, Վիքիդարան, Վիքիգրքեր, Վիքիբառարան և այլն)։ Միջոցառման հիմնական հարցադրումներն են.
- Ի՞նչ դեր է կատարում ազատ բովանդակությունը ժամանակակից հասարակության ձևավորման գործում։
- Ի՞նչ հնարավորություններ են ընձեռում վիքի-նախագծերը որպես կրթական և տեղեկատվական գործիքներ։
- Ի՞նչ նշանակություն ունի Հայերեն Վիքիպեդիան հայոց լեզվի ապագայի համար։
Բոլոր նրանց, ովքեր այս հարցերի վերաբերյալ ունեն հետաքրքիր գաղափարներ, առաջարկներ կամ վերլուծություններ, հրավիրում ենք մինչև սույն ամսվա 20-ը ներկայացնել ելույթների հայտեր։
Ելույթները կարող են լինել տարբեր ձևաչափերի (պրեզենտացիա, միայն բանավոր ելույթ, տեսանյութ, վորքշոփ, ուսուցողական ներկայացում)։ Տևողությունը՝ 15 կամ 25 րոպե։ Ելույթները զուգակցվելու են բաց քննարկումներով։
Նյութը կարելի է ներկայացնել մեկ կամ երկու հոգով։ Վիքիպեդիայի կամ այլ վիքի-նախագծի խմբագիր լինելը պարտադիր չէ։
Ավելի մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել կոնֆերանսի մասին այս էջում։ Իսկ ելույթների հայտերի ներկայացման ընթացակարգին ծանոթանալ կարող եք այստեղ։
Եթե ուզում եք որպես ունկնդիր մասնակցել կոնֆերանսին, ապա խնդրում ենք նախապես գրանցվել։
Հարգանքներով,
Վաչագան Ղռաթյան
(Կազմակերպող խմբի անունից)
__._,_.___
.
__,_._,___



English
Հայերեն