Համաշխարհային հեղինակություն վայելող պրոֆեսոր Դեյվիդ Քրիսթլն առաջին անգամ Հայաստանում

Բացառիկ հնարավորություն մասնակցելու անգլերենի լեզվագիտության ոլորտի ականավոր գիտնականի դասախոսություններին
Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղն ուրախ է հայտարարել, որ համաշխարհային հռչակ վայելող, հեղինակավոր լեզվաբան, պրոֆեսոր Դեյվիդ Քրիսթլը ժամանում է Հայաստան: Նա հանդես կգա չորս դասախոսությամբ և Շեքսպիրին նվիրված կարճ ներկայացմամբ:
Նրանք, ովքեր ցանկանում են մասնակցել պրոֆեսոր Դեյվիդ Քրիսթլի դասախոսություններին, խնդրում ենք լրացնել մասնակցության ձևը և ուղարկել Լիլիթ Բեքարյանին (Lilit.Bekaryan@britishcouncil.am) օգոստոսի 15-ից մինչև հոկտեմբերի մեկը:
Թեպետ մասնակցությունն անվճար է, նախնական գրանցումը պարտադիր է: Տեղերը սահմանափակ են: Եթե գրանցվողների թիվը գերազանցի առկա տեղերի քանակը, ապա կկատարվի ընտրություն: Հաշվի կառնվեն մասնակիցների մասնագիտական և ակադեմիական փորձառությունը: Դասախոսությունները տեղի կունենան Անի Պլազա հյուրանոցում:
![]() |
Օր | Ժամ | Դասախոսության անվանում | Վայր | |||||
![]() |
8 հոկտեմբերի | 14.30 | Անգլերենի ապագան | Անի Պլազա հյուրանոց | |||||
![]() |
9 հոկտեմբերի | 14.30 | Հացանցային լեզվաբանություն | Անի Պլազա հյուրանոց | |||||
![]() |
10 հոկտեմբերի | 14.30 | Առաջադիմական խոսակցական անգլերեն` փաստ և արձակագրություն | Անի Պլազա հյուրանոց | |||||
![]() |
11 հոկտեմբերի | 14.30 | Անգլերենի առոգանություն, անցյալ, ներկա և ապագա | Անի Պլազա հյուրանոց | |||||
![]() |
11 հոկտեմբերի | 18.00 | Խոսելով Շեքսպիրյան լեզվով | Ճշտվում է |
Դեյվիդ Քրիսթլի կենսագրությունը
Լեզվաբան, գրող, խմբագիր, դասախոս և հաղորդավար Դեյվիդ Քրիսթլը բնակվում և աշխատում է Հյուսիսային Ուելսի Հոլիհեդ քաղաքում : Նա ծնվել է 1941թ.-ին Լիսբերնում`Հյուսիսային Իռլանդիայում: Վաղ մանկությունն անցկացրել է Հոլիհեդում: 1951թ.-ին Քրիսթլի ընտանիքը տեղափոխվում է Լիվերպուլ, որտեղ նա միջնակարգ կրթություն է ստանում Սուրբ Մարիի քոլեջում: 1959-62թ.թ.-ին անգլերեն լեզու է ուսանել Լոնդոնի Համալսարանում (UCL), ուր և կատարել է մի շարք ուսումնասիրություններ: Ավարտելուց հետո միացել է գիտական և ակադեմիական հասարակությանը` որպես լեզվաբանության դասախոս: 1964թ.-ին Քրիսթլը հրատարակել է իր ավելի քան 100 հեղինակային գրքերից առաջինը և ճանաչելի դարձել գլխավորապես իր՝ անգլերեն լեզվի ուսումնասիրության հետազոտական աշխատություններով, այնպիսի բնագավառներում, ինչպիսիք են` առոգանությունը և ոճաբանությունը, ինչպես նաև լեզվաբանության կիրառումը կրոնական, կրթական և բժշկական համատեքստերում: Տասը տարի շարունակ Քրիսթլը եղել է Րեդինգի համալսարանի ամբիոնի վարիչը, իսկ այժմ Ուելսի համալսարանի Լեզվաբանության պատվավոր պրոֆեսոր է: Ներկայումս նա իր ժամանակի մի մասը նվիրում է լեզվի ուսումնասիրությանը, իսկ մյուսը` համացանցային ծրագրերին:
Դեյվիդ Քրիսթլը եղել է մի շարք ռադիո և հեռուստանախագծերի խորհրդատու, մասնակից կամ հաղորդավար: Դրանց թվում են «The Story of English» (BBC հեռուստաընկերություն, խորհրդատու, 1986թ.), «The Story of English» (ռադիո տարբերակ, BBC World Service, հեղինակ և հաղորդավար, 1987) և այլն: 2005թ. նա BBC Voices նախագծի խորհրդատուն էր, իսկ նախորդ տարի հանդիսացել է Բրիտանական գրադարանի «Evolving English: One Language, Many Voices» ցուցահանդեսի խորհրդատուն և այդ միջոցառման հետ առնչվող գրքի հեղինակը:
Ներկայումս Դեյվիդ Քրիսթլը Անգլերենը որպես օտար լեզու դասավանդողների միջազգային ասոցիացիայի (IATEFL) և Լեզվի ուսուցման ասոցիացիայի (ALL) հոգաբարձուն է, Միացյալ Թագավորության Ազգային գրագիտության ասոցիացիայի նախագահը, Լոգոպետների թագավորական քոլեջի, Լեզվաբանների ինստիտուտի և Խմագիրների ու սրբագրիչների կազմակերպության պատվավոր փոխնախագահը: Եղել է նաև Լեզվի խնդիրներ ունեցող երեխաների հետ աշխատող մասնագետների Ազգային Ասոցիացիայի, Դատական Հնչունաբանության Միջազգային Ասոցիացիայի և Ինդեքսավորողների կազմակերպության պատվավոր նախագահ: Դեյվիդ Քրիսթլը նաև եղել է Բրիտանական խորհրդի գլխավոր կազմի և Անգլիախոս Միության անդամ: 1995 թ.ին Դեյվիդ Քրիսթլը թագուհու կողմից ստացել է Բրիտանական Կայսրության Օրդեր (OBE) իր՝ անգլերեն լեզվին մատուցած ծառայությունների համար: 2000 թ.-ին դարձել է Բրիտանական Ակադեմիայի անդամ: Ներկայումս նա բնակվում է Հոլիհեդում և Իխելդրե արվեստի կենտրոնի տնօրենն է: Ամունացած է, ունի 4 երեխա:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Անգլերեն լեզվի ծրագրերի ղեկավար Լիլիթ Բեքարյանին (Lilit.Bekaryan@britishcouncil.am):
| PROFESSOR DAVID CRYSTAL, THE WORLD AUTHORITY ON ENGLISH LANGUAGE, FIRST TIME EVER IN ARMENIA! |
||
| Seize your chance to attend the lectures of the world’s leading expert on the English language. |
||
|
The British Council Armenia is pleased to announce David Crystal, a world renowned linguist, famous for his commitment to the English language, is arriving in Armenia to host four lectures and one light-hearted presentation on William Shakespeare.
Those who would like to attend the lectures by David Crystal are kindly requested to fill in the registration form and to e-mail it to Lilit Bekaryan (Lilit.Bekaryan@britishcouncil.am) from 15 August to 1 October.
Though the attendance is free, preliminary registration is required. Places are limited. If the number of registered participants exceeds, selection will be made based on professional background. The lectures will take place in Ani Plaza Hotel.
David Crystal Biography
David Crystal works from his home in Holyhead, North Wales, as a writer, editor, lecturer, and broadcaster. David Crystal is known chiefly for his research work in English language studies, in such fields as intonation and stylistics, and in the application of linguistics to religious, educational and clinical contexts, notably in the development of a range of linguistic profiling techniques for diagnostic and therapeutic purposes. These days he divides his time between work on language and work on internet applications.
David Crystal’s authored works are mainly in the field of language, including several Penguin books, but he is perhaps best known for his two encyclopaedias for Cambridge University Press, the Cambridge Encyclopaedia of Language and The Cambridge Encyclopaedia of the English Language. Recent books include A Little Book of Language and Begat: the King James Bible and the English language (both 2010) and a linguistic autobiography, Just a Phrase I’m Going Through (2009).
David Crystal has been a consultant, contributor, or presenter on several radio and television programmes and series. David Crystal is currently patron of the International Association of Teachers of English as a Foreign Language (IATEFL) and the Association for Language Learning (ALL), president of the UK National Literacy Association, and an honorary vice-president of the Royal College of Speech and Language Therapists, the Institute of Linguists, and the Society for Editors and Proofreaders. He has also been a member of the Board of the British Council and of the English-Speaking Union. He received an OBE (Order of the British Empire) for services to the English language in 1995, and was made a Fellow of the British Academy (FBA) in 2000. He now lives in Holyhead, where he is the director of the Ucheldre Centre, a multi-purpose arts and exhibition centre.
For more information please contact Lilit Bekaryan (Lilit.Bekaryan@britishcouncil.am) , ELT manager.
|
__._,_.___





English
Հայերեն