ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՈՎԱՆՈՒ ՆԵՐՔՈ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐ Ի ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ ԳԻՏԱԿԱՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹ
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՈՎԱՆՈՒ ՆԵՐՔՈ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ
ԳԻՏԱԿԱՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ
Մ Ր Ց Ո Ւ Յ Թ Ի Հ Ր Ա Վ Ե Ր
Մրցույթը նախատեսված է գիտության հարցերը լուսաբանող այն լրագրողների, հրապարակախոսների ու քաղաքացիների համար, ովքեր ս.թ սեպտեմբերի 1-ից մինչև 2013թ. փետրվարի 1-ը տպագիր կամ համացանցային մամուլում, բլոգներում, հեռուստա- և ռադիոհաղորդումներով կանդրադառնան Հայաստանում գիտության ոլորտի հիմնախնդիրներին, մասնավորապես՝
- Հայաստանում գիտության կազմակերպման, գիտության վերաբերյալ հանրության ու պետական կառույցների վերաբերմունքի ու հասարակության շրջանում գիտնականի վարկի,
- Հայաստանում գիտության ֆինանսավորման ուղիների հնարավոր դիվերսիֆիկացիայի,
- երիտասարդ գիտնականների հիմնախնդիրներին և ԵԳԱԾ գործունեությանը առնչվող,
- երկրում նորարական (իննովացիոն) գործունեության հնարավորությունների, և, զուգահեռաբար, հայաստանյան գիտության առկա խնդիրների ու ձեռքբերումների հարցերին:
Մրցույթին իրավունք ունեն մասնակցելու սահմանված ժամանակահատվածում առնվազն 10 նյութ հրապարակած լրագրողները, ընդ որում, նյութերը պետք է տեղադրված լինեն համացանցում։ Միևնույն նյութը միաժամանակ չի կարող ներկայացված լինել նմանատիպ այլ մրցույթի: Հեղինակներին խնդրում ենք նյութերի հարապարակմանը զուգահեռ` համապատասխան հղումները տեղադրել http://www.facebook.com/groups/321785487875421/ խմբում: Ներկայացված աշխատանքները գնահատելիս հաշվի են առնվելու վերլուծության խորությունն ու յուրատիպությունը, հիմնավորվածությունը, համապարփակությունը, առաջատար փորձի հետ համեմատական զուգահեռների անցկացումը, իրականացվող գործողությունների արդյունավտության բարձրացմանն ուղղված գործնական առաջարկների առկայությունը:
Հաշվի է առնվելու նյութերի ընդհանուր քանակը, ինչպես նաև նյութերի տպագրության բաշխվածության համափաչությունն ըստ ամիսների՝ հայտարարության օրից սկսած: Լրացուցիչ միավորներ կտրվեն նաև թեժ կառուցողական քննարկումներ հարուցած նյութերին:
Նյութերում հարցազրույցների հատվածը և ուղիղ մեջբերումները չպետք է գերազանցեն տեքստի 50 տոկոսը։ Լուրի ժանրին պատկանող հրապարակումները չեն դիտարկվի:
Մրցույթի մրցանակային ֆոնդը կազմում է 1 մլն դրամ: Մրցույթի արդյունքների ամփոփումը կիրականացվի ԵԳԱԾ ղեկավար մարմնի կողմից:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է միանալ http://www.facebook.com/groups/321785487875421/ խմբին և մինչև 2013թ. փետրվարի 1-ը մրցույթի հայտարարության տակ` որպես մեկնաբանություն տեղադրել մրցույթին ներկայացվող նյութերի և հեղինակի վերաբերյալ հետևյալ տեղեկությունները (նշված կետերից որևէ մեկի բացակայությունը կհամարվի տեխնիկական թերություն և ներկայացված հայտը չի դիտարկվի։ Հետևաբար, խնդրում ենք տրամադրել պահանջվող ամբողջ տեղեկությունը՝ նշյալ հերթականությամբ).
Անուն, հայրանուն, ազգանուն (հայերեն)*
Name, father’s name, surname (English)*
Աշխատանքի վայր*
Էլ. փոստ*
Հեռախոս*
Ներկայացվող նյութերի ամբողջական տվյալները և համացանցային հղումը.*
1.
2.
3.
4.
5.
6.
7.
8.
9.
10.
……
11.
12.
———————————
*Աստղանիշով նշված դաշտերի լրացումը պարտադիր է հայտը դիտարկելու համար:
Խնդրում ենք սույն հայտարարությանը հաջորդող մեկնաբանություններում բացառապես ներկայացնել միայն հայտեր։ Այլ բնույթի մեկնաբանությունները կջնջվեն:
2013թ. փետրվարի 1-ից հետո ներկայացված հայտերը չեն ընդունվի։
Հրապարակումների մեջ հղումը http://www.facebook.com/groups/321785487875421/ խմբին և ԵԳԱԾ ծրագրի գործունեության լուսաբանումը ցանկալի է:
Հայտարարությունը տարածվել է 2012 թ. օգոստոսի 23-ին:



English
Հայերեն