Դասընթացի հայտարարություն

| August 27, 2012

 

Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոն ՊՈԱԿ-ը կազմակերպում է «Ինչպես կազմել մրցունակ աշխատանքային կենսագրական (CV)», «Ինչպես գրել ուղեկցող նամակ» և «Ինչպես ներկայանալ աշխատանքային հարցազրույցի» թեմաներով ոչ ֆորմալ դասընթաց: Դասընթացը կիրականցվի ինտերակտիվ մեթոդներով, որի ընթացքում երիտասարդները կմասնակցեն դերային խաղերի, կձևավորեն աշխատաշուկա մուտք գործելու համար առանցքային հմտություններ և հնարավորություն կունենան ծանոթանալ աշխատանքային կենսագրական կազմելու նրբություններին և ստանալ արդյունավետ օրինակներ ինչպես աշխատանքային փորձ ունեցող մասնագետների, այնպես էլ առաջին անգամ աշխատաշուկա մուտք գործող մասնագետների համար, ինչպես նաև միջազգային չափանաիշներին համապատասխան Europass CV-ի օրինակ: Աշխատանքային կենսագրական կազմելիս պետք է միշտ հիշել, որ այն դառնալու է Ձեր հրավիրատոմսը, որով Դուք առանձնանալու եք աշխատանք փնտրող մարդկանց բազմությունից:
  Դասընթացը տեղի կունենա օգոստոսի 31-ին, ժամը 13:00-ին, Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոնում, այն կտևի 2 ժամ 30 րոպե:
Դասընթացն ԱՆՎՃԱՐ է:
Ցանկացողները կարող են զանգահարել և հաստատել իրենց մասնակցությունը մինչև օգոստոսի 30-ը ներառյալ, երկուշաբթիից ուրբաթ, ժամը 09:00-ից – 18:00` (+37410) 67 10 51 հեռախոսահամարով:
 
Դասընթացը տեղի կունենա Նոր Նորքի 3-րդ զանգվածում` Բաղյան 2 հասցեում (Շտապ օգնության հիվանդանոցի դիմաց, թիվ 10 մանկապարտեզի շենք, 2-րդ հարկ: Կենտրոն կարելի է հասնել N90 և 73 համարի երթուղային տաքսիներով, ինչպես նաև N15 ավտոբուսով):


—————————————————————————————————————
Best regards
Gohar Aslanyan
Senior Coordinator
Youth Professional Orientation Center
Web:    www.mycareer.am 

__._,_.___

Recent Activity:

.

__,_._,___