Իրավական հարթությունում Հայոց ցեղասպանության մաս ին՝ ազդեցության գործակից (Impact Factor) ունեցող միջազգայ ին իրավագիտական պարբերականներում հոդվածների տպագ րության համար՝ Գրիգոր Զոհրապի անվան մրցանակաբաշխո ւթյուն

| August 28, 2012

 

«Հայաստանի իրավաբանական հիմնադրամը» (http://www.lawfondation.am), www.iravaban.net իրավաբանական պորտալը և «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» (ՊԳՖԱ) ֆեյսբուքյան նախաձեռնությունը (www.facebook.com/science.and.finance) Հայոց Ցեղասպանության 100-րդ տարվան ընդառաջ հայտարարում են Գրիգոր Զոհրապի անվան մրցանակաբաշխություն ցեղասպանագիտության և իրավունքի ոլորտի գիտնականների համար՝ գրախոսվող՝ ազդեցության գործակից (Impact Factor, IF) ունեցող միջազգային գիտական պարբերականներում անգլերեն, ֆրանսերեն և գերմաներեն լեզուներով ՀՀ քաղաքացիների կողմից Հայոց ցեղասպանության իրավական հիմնախնդիրների վերաբերյալ գիտական հոդվածների տպագրության համար:

 

Ազդեցության գործակից (Impact factor) ունեցող պարբերականների ազդեցության գործակիցը պետք է հաշվառված լինի Scopus և Web of Knowledge – Thomson Reuters շտեմարանների կողմից:

 

Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ քաղաքացիները:

 

Հայտերն ընդունվում են մինչև 2015 թվականի մարտի 31-ը ներառյալ: Հայտերը կարող են ներկայացվել հոդվածի տպագրությունից անմիջապես հետո՝ մինչև նշված վերջնաժամկետն անընդմեջ: Նյութերը պետք է հրապարակված լինեն սույն հայտարարության օրվանից հետո։ Հավասարաչափ մրցանակի կարժանանան նշյալ ժամանակահատվածում հոդվածներ տպագրած բոլոր ՀՀ քաղաքացի հեղինակներն՝ անկախ տպագրած հոդվածների քանակից։ Մրցույթների համար ներկայացվող հոդվածները պետք է ունենան նվազագույնը 5000 բառ (հղումներն ու ծանոթագրությունները ներառյալ)։

 

«Հայաստանի իրավաբանական հիմնադրամի» կողմից սահմանված մրցանակների արժեքների վերաբերյալ կլինի լրացուցիչ հայտարարություն։

 

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է միանալ http://www.facebook.com/science.and.finance  էջին և մինչև 2015թ. մարտի 31-ը ներառյալ մրցույթի հայտարարության տակ՝ www.facebook.com/notes/պահանջում-ենք-գիտության-ֆինանսավորման-ավելացում/իրավական-հարթությունում-հայոց-ցեղասպանության-մասին-միջազգային-իրավագիտական-պարբե/354455181303697 էջում, որպես մեկնաբանություն տեղադրել մրցույթին ներկայացվող հոդվածի և հեղինակի վերաբերյալ հետևյալ տեղեկությունները։ Նշված կետերից որևէ մեկի բացակայության դեպքում ներկայացված հայտը չի դիտարկվի։ Հետևաբար, խնդրում ենք տրամադրել պահանջվող ամբողջ տեղեկությունը՝ նշված հաջորդականությամբ.

 

Անուն, հայրանուն, ազգանուն (հայերեն)*

Name, father’s name, family name (English)*

Աշխատանքի վայր*

Էլ. փոստ*

Հեռախոս*

Ներկայացվող հոդվածների ամբողջական տվյալները և համացանցային հղումները.*

1.

2.

3.

 

Խնդրում ենք սույն հայտարարությանը հաջորդող մեկնաբանություններում բացառապես ներկայացնել միայն հայտեր։ Այլ բնույթի մեկնաբանությունները կջնջվեն։

 

Այս հայտարարության առաջին տարբերակը հրապարակվել է 27.08.2012։

__._,_.___

Recent Activity:

.

__,_._,___