Սեպտեմբերի 4-6-ը «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության գրասենյակում կիրականացվի «Քաղաքացիական էթիկա. կոչ առ հավասարակշռություն» դասընթացը, որը կվարի Վրաստանից հրավիրված դասընթացավար, Մարգարիտա Ախվլեդիանին:

Դասընթացի տեւողությունը՝ 3 օր, ժամը 10:00-18:00-ն, Մյասնիկյան 12/40 հասցեում:

Դասընթացի լեզուն՝ ռուսերեն:

Մասնակցության համար կարող են դիմել լրագրողներ, հկ ներկայացուցիչներ եւ բոլոր հետաքրքրված ու ակտիվ քաղաքացիները: Մասնակցության տեղերը սահմանափակ են:

Ցանկացողները կարող են գրանցվել մինչեւ սույն թվականի սեպտեմբերի 1-ը zarmine@peacedialogue.am կամmailbox@peacedialogue.am էլ. հասցեներով:

Այլ մանրամասների համար կարող եք զանգահարել ԽԵ հկ գրասենյակ 322 2 13 40 հեռախոսահամարով, ժամը 11:00-ից 18:00-ը: Դասընթացի վերաբերյալ էլէկտրոնային թարմացումներին կարող եք հետեւել ԽԵ հկ ֆեյսբուքյան էջում՝ http://www.facebook.com/PeaceDialogue:

«Քաղաքացիական էթիկա. կոչ առ հավասարակշռություն» դասընթացն իրականացվում է «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության «Տեսնե՛նք, ընտրե՛նք, փոխե՛նք» ծրագրի շրջանակներում:

http://pdmandarin.net/2012/08/announcemen.html: