Հարգելի գործընկերներ‚
Հրավիրում ենք ձեզ մասնակցելու «Պատմական անցյալի մոնոպոլիզացիա՝ գիտակցվա՞ծ, թե՞ իներցիոն մրցակցություն (Սարհադդի բալուչական ցեղախմբերի օրինակով)» թեմայով զեկույց-քննարկմանը:
Զեկույցի նպատակն է քննարկել իրանական Բալուչեստանի շրջաններից մեկում՝ Սարհադդում, ավանդական կլանային սկզբունքներով ապրող հանրության մոտ սեփական պատմական անցյալի ընկալումները, փորձել վեր հանել այն հիմնական շարժառիթները, որոնք նպաստում են տարբեր ցեղային կամ կլանային խմբերի կողմից այդ անցյալի նկատմամբ մենաշնորհային հավակնություններ դրսևորելուն՝ «հակառակորդներին» մեղադրելով անցյալի փառքը «գողանալու» մեջ: «Պատմական անցյալ» երևույթն, անշուշտ, Սարհադդի և այնտեղ բնակվող խմբավորումների ինքնության համար բավական կարևոր բաղադրիչ է, և հավաքական ինքնության պահպանման տեսանկյունից անցյալի նկատմամբ վերաբերմունքն ու այն մեկնաբանելու և վերաձևակերպելու մղումներն ու գործնական քայլերը շատ հաճախ տարանջատման պատճառ են դառնում: Միևնույն ժամանակ, սակայն, տարբեր կլանների միջև առաջին հայացքից այս «անառողջ» մրցակցությունը Սարհադդի ինքնատիպության գրավականն է:
Զեկուցող`
Վահե Բոյաջյան՝ ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ և Սոցիալական մարդաբանության ամբիոն‚ Սենտ Էնդրյուսի Համալսարան
Որտեղ` ԵՊՀ, Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոն,
Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան, 5-րդ հար‚` 602 սենյակ
Երբ` 4-ը սեպտեմբերի, 2012, ժ.14:00, տևողությունը՝ 60 րոպե, հաջորդող 25-30 րոպե քննարկմամբ