[Attachment(s) from Marina Saryan included below]
Կովկասի ինստիտուտը սկսել է 2012-2013 ուսանողական տարվա ընդունելություն «Քաղաքական և սոցիալական լրագրություն» մասնագիտությամբ:
Դուք ստանում եք մասնագիտություն, այլ ոչ թե դիպլոմ: Մեր շրջանավարտները աշխատում են Երևանի գրեթե յուրաքանչյուն խմբագրությունում: Կի-ում սովորելու ընթացքում մեր ուսանողները սկսում են իրենց կարիերան հայկական և միջազգային լրատվակամիջոցներում, ՀԿ-ների և միջազգային կազմակերպությունների մամլո կենտրոններում: Լրագրողի աշխատանքային փորձը օգնում է ուսանողներին ձեռք բերել և բարելավել իրենց մասնագիտական հմտությունները:
Քաղաքական և սոցիալական լրագրության դասընթացները վարում է ԿԻ տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: Ուսանողները անցնում են փորցաշրջաններ տպագիր և առցանց լրատվամիջոցներում, ռադիո և հեռուստաընկերություններում: Հատուկ դասընթացներ են անցկացնում քաղաքագետներ Ռիչարդ Գիրագոյանը և Սերգեյ Մինասյանը:
Դասընթացների ընթացքում կազմակերպվում են նաև մասնագիտական հմտությունների բարելավման կուրսեր, որոնք վարում են հայկական և արտասահմանյան լրագրողներ, դիվանագետներ, քաղաքագետներ և այլոք:
Դասընթացների տևողությունն է` 9 ամիս: Դիմումները ընդունվում են մինչև 2012թ.-ի սեպտեմբերի 24-ը: Դասընթացները կմեկնարկեն 2012թ.-ի հոկտեմբերի 17-ին: Գինը խորհրդանշական է, հնարավոր են զեղչեր:
Բոլոր հարցերի համար գրեք contact@c-i.am կամ զանգահարեք (374 10) 54-06-31 հեռախոսահամարով:
Կից կարող եք տեսնել ռուսերեն և անգլերեն տեղեկատվությունները:
Attachment(s) from Marina Saryan
2 of 2 File(s)



English
Հայերեն