View from Armenia”
Scientific Analytical Center for Regional Affairs announces call for papers for a conference entitled ”Neighbors: View from Armenia”
The conference will be in Armenian, however later SACRA will issue call for papers in English for international contributors also.
«Հարևաններ. հայացք Հայաստանից»
Երիտասարդական գիտաժողով
Երևան, նոյեմբեր
«Տարածաշրջանային իրադարձությունների գիտավերլուծական կենտրոնը» Երիտասարդ գիտնականների աջակցման ծրագրի, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և ՀՀ Պետական կառավարման ակադեմիայի աջակցությամբ հրավիրում է ս.թ. նոյեմբերի 1-2-ին մասնակցելու«Հարևաններ. հայացք Հայաստանից» գիտաժողովին: Գիտաժողովին կարող են մասնակցել մինչև 35 տարեկան անձինք, ովքեր կներկայացնեն գիտաժողովի թեմային համապատասխան զեկուցումներ, որոնք հետագայում կհրապարակվեն հոդվածների տեսքով «Տարածաշրջանային խնդիրներ» գրախոսվող գիտական ամսագրում՝ համապատասխան ձևաչափի բերվելուց հետո:
Գիտաժողովի թեմատիկ ընդգրկումը հետևյալն է. Հայաստանի, Արցախի, Ադրբեջանի, Թուրքիայի, Իրանի և Վրաստանի, այդ թվում այդ տարածքներում բնակվող ժողովուրդների պատմություն, ներքին քաղաքականություն ու արտաքին հարաբերություններ: Հույժ ցանկալի է, որ նյութում ցույց տրվի զեկույցի՝ Հայաստանի Հանրապետության համար կիրառական կարևորությունը:
Գիտաժողովին մասնակցելու համար խնդրում ենք SACRA@youngleaders.am հասցեին մինչև 2012թ.-ի սեպտեմբերի 24-ը ուղարկել ելույթի՝ 300 բառը չգերազանցող սեղմագիրը և կարճ ինքնակենսագրություն: Ելույթի համար նախատեսված հոդվածները պետք է ներկայացվեն հայոց լեզվով ու ներառեն ոչ ավելի, քան 5000 բառև և պետք է SACRA@youngleaders.am հասցեին ուղարկվեն մինչև 2012թ.-ի հոկտեմբերի 15-ը:
Նորությունների ծանոթացեք http://armenianleaders.wordpress.com/sacra/ էջում:
__._,_.___
.
__,_._,___



English
Հայերեն