Եվրասիա միջազգային համալսարան. ԲԱՆԱՎԵՃԻ ԱԿՈՒՄԲ

| September 7, 2012

        
Հայտարարում ենք Եվրասիա միջազգային համալսարանի բանավեճի ակումբի մեկնարկը

Եթե  ցանկանում եք
·         լինել հետաքրքիր և ազդեցիկ, ձեր տեսակետը ընդունելի դարձնել մյուսներին,
·         խոսքի միջոցով  ընդգծել  ձեր անհատականությունը,
·         ձևավորել  ստեղծագործական, վերլուծական և  քննադատական մտածողություն,
·         ուսումնասիրել,  վերլուծել, սինթեզել  խնդիրները, զարգացնել հետազոտական հմտություններ և երկրորդականը առաջնայինից տարբերակելու կարողություններ,
·         գնահատել և հաշվի առնել իրարամերժ տեսակետների ուժեղ և թույլ կողմերը,
·         գրել արդյունավետ ելույթներ,
·         հաղթահարել անվստահությունը ելույթների ժամանակ,
·         մշակել հրապարակային ելույթի սեփական ոճը,
ապա այս հայտարարությունը Ձեզ համար է:

ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆ
«Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի ֆինանսական օժանդակությամբ Եվրասիա միջազգային համալսարանում 2012թ. սեպտեմբերից կգործի բանավեճի ակումբ: Ակումբը բաց է բանավիճել ցանկացող յուրաքանչյուր անձի համար:

Ցանկացողները կարող են մինչև  ս/թ սեպտեմբերի 20-ը դիմել Եվրասիա միջազգային համալսարանի աշխատակիցներ Նունե Ջոմարդյանին կամ Մերի Շահբազյանին (010)  299088 (ներքին` 12, 15) հեռախոսահամարով կամ “DEBATE” վերնագրով նամակ ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ debate.club@eiu.am: