ԵՊՀ-ի կողմից մատուցվող հեռաուսուցման դասընթացնե ր

| September 9, 2012

 

Հեռաուսուցման լաբորատորիան հիմնադրվել է Երևանի պետական համալսարանում 2004-ին` Մեծ Բրիտանիայի Բաց համալսարանի և Իռլանդիայի Սոցիալական աշխատողների ընկերակցության օժանդակությամբ:
Հեռաուսուցման լաբորատորիան ունի տարածքային կենտրոններ ՀՀ մարզերում.
  • հեռաուսուցման լաբորատորիայի Գյումրու մասնաճյուղ,
  • հեռաուսուցման լաբորատորիայի Վանաձորի մասնաճյուղ:
Հեռաուսուցման լաբորատորիայի հիմնական առաքելությունն է կրթության մատչելիության ապահովումը` բաց, ճկուն և բարձրորակ հեռաուսուցման ծրագրերի իրականացման միջոցով` ինչպես տեղաբնակ, այնպես էլ օտարերկրյա ուսանողների համար:
Հեռաուսուցման իրականացվող ծրագրերի առավելությունները
Հեռաուսուցման և “օն-լայն” կրթական դասընթացներ մատչելի են դարձնում կրթությունը բոլորի համար` անկախ տարածությունից, ժամանակից և այլ սահմանափակումներից:
Մասնակցելով հեռաուսուցման ծրագրերին` Ձեր նախընտրած վայրից, Ձեր նախընտրած ժամանակ Դուք կարող եք ստանալ Երևանի պետական համալսարանի Մասնագիտական վերապատրաստման վկայական ևպետական նմուշի կրթական այլ փաստաթղթեր:
Լաբորատորիան իրականացնում է մեկամյա հեռաուսուցման դասընթացներ հայերեն և անգլերեն լեզուներով` հետևյալ մասնագիտությունների գծով.
  • Սոցիալական աշխատանք (հայալեզու ծրագիր)
  • Սոցիալական մանկավարժություն (հայալեզու ծրագիր
  • Մարդկային ռեսուրսների կառավարում (HR) (հայալեզու ծրագիր)
  • Հասարակայնության հետ կապեր (PR) և Շուկայագիտություն (Marketing) (հայալեզու ծրագիր)
  • Սոցիոլոգիա (անգլալեզու ծրագիր)
  • Հոգեբանություն (անգլալեզու ծրագիր)
  • Փիլիսոփայություն (անգլալեզու ծրագիր)
  • Տնտեսագիտություն (անգլալեզու ծրագիր)
  • Միջազգային հարաբերություններ (անգլալեզու ծրագիր)
  • Անգլերեն լեզու
  • TOEFL
Վերը նշված բոլոր դասընթացների իրականացումը լիովին համապատասխանեցվում է ուսանողների անհատական ժամանակացույցին: Բոլոր այն անձինք, ովքեր նախկինում հնարավորություն չեն ունեցել ստանալու որակյալ և արդիական կրթություն` պայմանավորված վերը նշված պատճառներով, այժմ կարող են լրացնել այդ բացը:
Հեռաուսուցման առկա ծրագրերը մատչելի են նաև ֆինանսական տեսանկյունից:
Մանրամասների համար կարող եք այցելել www.distancelearning.am վեբ կայքը կամ զանգահարել 077 484009 (բջջ.), (010) 555779 (աշխ) հեռախոսահամարներով:
Best regards,
 
Armen S. Martirossian,
Founder and President
 at Armenian Scientific Cooperation
Mobile: +374 93 34 29 29

Facebook

__._,_.___

Recent Activity:

.

__,_._,___