[Attachment(s) from Hovhannisyan Nvard included below]
«Արարատ. սոցիալական խնդիրները հանրային թղթակիցների աչքերով»
Հանրային թղթակցության դասընթաց
Սեպտեմբերի 26-30-ը Հանրային լրագրության ակումբը կազմակերպում է Արարատի մարզի սոցիալական խնդիրների լուսաբանման թեմայով հանրային լրագրության 5-րդ դասընթաց-ճամբարը:
Դասընթացը նախատեսված է Արարատի մարզի հանրային/քաղաքացիական թղթակիցների, բլոգերների, լրագրողների համար:
Դասընթաց-ճամբարի շրջանակներում սոցիալական խնդիրների լուսաբանման վերաբերյալ վարպետության դասեր եւ հանդիպումներ կանցկացնեն հայաստանյան մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ: Դասընթացը տեղի կունենա Արարատ քաղաքի Պարույր Սեւակի անվան համար 2 դպրոցում` Շահումյան 16 հասցեով:
Դասընթաց-ճամբարն Արարատի մարզի երիտասարդներին հնարավորություն կընձեռի լրագրողական ու թղթակցական նոր գիտելիքներ ստանալ, հմտանալ սոցիալական խնդիրների լուսաբանման ոլորտում, ինչպես նաեւ կապեր հաստատել ոլորտի ներկայացուցիչների հետ:
Հետաքրքրվա՞ծ եք: Ուղարկեք համառոտ կենսագրություն/CV` լրացված հայտի հետ publicjournalismclub@gmail.com էլեկտրոնային հասցեին` կցելով առավելագույնը 3 թղթակցային/լրագրողական աշխատանքի նմուշ, բլոգային նոթ կամ այլ հեղինակային նյութ:
Ուղարկվող էլեկտրոնային նամակի թեմայի (subject) տողում նշեք 5-րդ ուսուցողական դասընթաց-ճամբար:
Հայտերի ներկայացման վերջնաժամկետը ս.թ.-ի սեպտեմբերի 15-ն է:
Կից ներկայացվում է հայտի ձեւը:
Հավելյալ տեղեկությունների համար կարող եք կապվել Հանրային լրագրության ակումբի աշխատակիցների հետ` +37455 78 49 07 հեռախոսահամարով:
Հանրային թղթակցության դասընթաց-ճամբարը կազմակերպվում է ՀԼԱ-ի 2011-2012 թ.թ.-ի «Հանրային լրագրություն. վերափոխելով լուրերի սպառման գործընթացը Հայաստանում ակտիվ մասնակցության» նախագծի շրջանակներում, որը հնարավոր է դարձել իրականացնել Մոսկվայում Նորվեգիայի դեսպանության տրամադրած դրամաշնորհի միջոցով:
Մեր նախորդ դասընթացների մասին կարդացեք այստեղ:
Հանրային լրագրության ակումբը Հայաստանում գրանցված հասարակական կազմակերպություն է:
Մեր առաքելությունն է խթանել խոսքի ազատությունը, բազմազանությունը եւ բազմակարծությունը Հայաստանում`զարգացնելով մասնակցային եւ հանրային թղթակցությունը, քաղաքացիական թղթակիցներին եւ պրոֆեսիոնալ լրագրողներին, լրատվամիջոցներին ու սոցիալական մեդիայի մասնագետներին` տեղեկատվական տեխնոլոգիաների եւ հասարակական այլ ոլորտների մասնագետներին կապող համագործակցության գրավիչ, աշխատանքային կամուրջներ ստեղծելով:
Մենք փորձում ենք ստեղծել համագործակցության կամուրջներ, որոնք կնպաստեն նոր տեխնոլոգիաների եւ այդ ոլորտի ներկայացուցիչների եւ լրագրության ու լրագրողների համագործակցությանը:
Մենք ստեղծել ենք քաղաքացիական թղթակցության բնագավառում նորամուծություն համարվող` խաղային դիզայնի եւ խաղաֆիկացման տեխնոլոգիաներով նախագծված www.mynews.am կայքը, որի միջոցով աջակցում ենք հանրային թղթակցության որակի բարելավմանն ու որակյալ հանրային լրագրության տարածմանը:
«Իմ լուրեր» կայքի մասին մանրամասներ կարող եք կարդալ «Մեր մասին բաժնում», իսկ կայքը ներկայացնող տեսանյութը կարող եք դիտել այստեղ:
Address/Հասցե. 39 Koghbatsi Street, Yerevan, Armenia 0010
Կողբացի 39 ք. Երեւան, Հայաստան, 0010
Tel/Հեռ. + 374 94 755 898
Email/Էլ. փոստ info@pjc.am; info@mynews.am
Web site/Կայք www.pjc.am
Twitter/Թվիթեր @pubjournclub
__._,_.___
Attachment(s) from Hovhannisyan Nvard
3 of 3 File(s)
.
__,_._,___



English
Հայերեն