| September 14, 2012

 

[Attachment(s) from Hovhannisyan Nvard included below]

«Արարատ. սոցիալական խնդիրները հանրային թղթակիցների աչքերով» 

                                     Հանրային թղթակցության դասընթաց 
Սեպտեմբերի 27-30-ը Հանրային լրագրության ակումբը կազմակերպում է Արարատի մարզի սոցիալական խնդիրների լուսաբանման թեմայով հանրային լրագրության 5-րդ դասընթաց-ճամբարը: 


Դասընթացը նախատեսված է Արարատի մարզի հանրային/քաղաքացիական թղթակիցների, բլոգերների, լրագրողների համար:
Դասընթաց-ճամբարի շրջանակներում սոցիալական խնդիրների լուսաբանման վերաբերյալ վարպետության դասեր եւ հանդիպումներ կանցկացնեն հայաստանյան մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ: Դասընթացը տեղի կունենա Արարատ քաղաքի Պարույր Սեւակի անվան համար 2 դպրոցում` Շահումյան 16 հասցեով: 

Դասընթաց-ճամբարն Արարատի մարզի երիտասարդներին հնարավորություն կընձեռի լրագրողական ու թղթակցական նոր գիտելիքներ ստանալ, հմտանալ սոցիալական խնդիրների լուսաբանման ոլորտում, ինչպես նաեւ կապեր հաստատել ոլորտի ներկայացուցիչների հետ:

Հետաքրքրվա՞ծ եք: Ուղարկեք համառոտ կենսագրություն/CV` լրացված հայտի հետ  publicjournalismclub@gmail.com էլեկտրոնային հասցեին` կցելով առավելագույնը 3 թղթակցային/լրագրողական աշխատանքի նմուշ, բլոգային նոթ կամ այլ հեղինակային նյութ: 
Ուղարկվող էլեկտրոնային նամակի թեմայի (subject) տողում նշեք 5-րդ ուսուցողական դասընթաց-ճամբար:

Հայտերի ներկայացման վերջնաժամկետը ս.թ.-ի  սեպտեմբերի 15-ն է:
Կից ներկայացվում է հայտի ձեւը:  

 Հավելյալ տեղեկությունների համար կարող եք կապվել Հանրային լրագրության ակումբի աշխատակիցների հետ`  +37455 78 49 07  հեռախոսահամարով:

Հանրային թղթակցության դասընթաց-ճամբարը կազմակերպվում է ՀԼԱ-ի 2011-2012 թ.թ.-ի «Հանրային լրագրություն. վերափոխելով լուրերի սպառման գործընթացը Հայաստանում ակտիվ մասնակցության» նախագծի շրջանակներում, որը հնարավոր է դարձել իրականացնել Մոսկվայում Նորվեգիայի դեսպանության տրամադրած դրամաշնորհի միջոցով: 
Մեր նախորդ դասընթացների մասին կարդացեք  այստեղ:

Հանրային լրագրության ակումբը Հայաստանում գրանցված հասարակական կազմակերպություն է: 
Մեր առաքելությունն է խթանել խոսքի ազատությունը, բազմազանությունը եւ բազմակարծությունը Հայաստանում`զարգացնելով մասնակցային եւ հանրային թղթակցությունը, քաղաքացիական թղթակիցներին եւ պրոֆեսիոնալ լրագրողներին, լրատվամիջոցներին ու սոցիալական մեդիայի մասնագետներին` տեղեկատվական տեխնոլոգիաների եւ հասարակական այլ ոլորտների մասնագետներին կապող համագործակցության գրավիչ, աշխատանքային կամուրջներ ստեղծելով:  
Մենք փորձում ենք ստեղծել համագործակցության կամուրջներ, որոնք կնպաստեն նոր տեխնոլոգիաների եւ այդ ոլորտի ներկայացուցիչների եւ լրագրության ու լրագրողների համագործակցությանը: 
Մենք ստեղծել ենք քաղաքացիական թղթակցության բնագավառում նորամուծություն համարվող` խաղային դիզայնի եւ խաղաֆիկացման տեխնոլոգիաներով նախագծված  www.mynews.am  կայքը, որի միջոցով աջակցում ենք հանրային թղթակցության որակի բարելավմանն ու որակյալ հանրային լրագրության տարածմանը:  
«Իմ լուրեր» կայքի մասին մանրամասներ կարող եք կարդալ  «Մեր մասին բաժնում», իսկ կայքը ներկայացնող տեսանյութը կարող եք դիտել այստեղ:   
Address/Հասցե. 39 Koghbatsi Street, Yerevan, Armenia 0010 
Կողբացի 39 ք. Երեւան, Հայաստան, 0010 
Tel/Հեռ.  + 374 94 755 898
Email/Էլ. փոստ info@pjc.am; info@mynews.am 
Web site/Կայք www.pjc.am 
Twitter/Թվիթեր @pubjournclub
 

Public Journalism Club

Non Profit Organization in Armenia

Address: 39 Koghbatsi Str.. Yerevan, Armenia
Cell phone: +37494 755 898

Twitter: @pjournalismclub
Facebook:
https://www.facebook.com/publicjournalismclub
Webpage: pjc.am

__._,_.___

Attachment(s) from Hovhannisyan Nvard

3 of 3 File(s)

Recent Activity:

.

__,_._,___