Միջազգային ուսանողական գիտաժողով ԵՊՀ-ում [9 Attachments]

| September 15, 2012

 

[Attachment(s) from Rouben Davtyan included below]


2012 թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի մակարդակով նշվում է հայ գրատպության սկզբնավորման 500-ամյա տարեդարձը: Զուգահեռաբար ԵՊՀ Ուսանողական գիտական ընկերությունը (այսուհետ` ՈՒԳԸ) նշում է իր հիմնադրման 65-րդ տարին: Այս կապակցությամբ 2012 թ. հոկտեմբերի 15-19-ը տեղի է ունենալու միջազգային ուսանողական գիտական նստաշրջան` ԵՊՀ բոլոր ֆակուլտետներում իր սեկցիաներով և ենթասեկցիաներով: Զեկուցումների թեմատիկան ազատ է: Ստորև տրվում է սեկցիաների ցանկը.
1.      500-ամյա հայ գրատպություն (լիագումար նիստ)
2.      Աշխարհագրություն և երկրաբանություն
3.      Աստվածաբանություն
4.      Արևելագիտություն
5.      Ժուռնալիստիկա
6.      Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա
7.      Իրավագիտություն
8.      Կենսաբանություն
9.      Հայ բանասիրություն
10.  Մաթեմատիկա և մեխանիկա
11.  Միջազգային հարաբերություններ
12.  Պատմություն
13.  Ռադիոֆիզիկա
14.  Ռոմանագերմանական բանասիրություն
15.  Ռուս բանասիրություն
16.  Սոցիոլոգիա
17.  Տնտեսագիտություն
18.  Փիլիսոփայություն և հոգեբանություն
19.  Քիմիա
20.  Ֆիզիկա
Գիտական նստաշրջանին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել մասնակցության հայտը և մինչև սեպտեմբերի 15-ը ուղարկել ՈՒԳԸ էլեկտրոնային փոստի հասցեին` sss@ysu.am:
Ներկայացվելիք զեկուցման ամբողջական տարբերակն անհրաժեշտ է մինչև սեպտեմբերի 25-ը տպագիր և էլեկտրոնային տարբերակներով, գիտական ղեկավարի կարծիքով և համապատասխան ամբիոնի երաշխավորագրով ներկայացնել ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահին կամ ՈՒԳԸ կենտրոնական գրասենյակ (Ա. Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 6-րդ հարկ, 608 սենյակ) կամ էլ ՈՒԳԸ էլեկտրոնային փոստի հասցեին (երաշխավորագրերի սկանավորված տարբերակներով):
Գիտական նստաշրջանին ներկայացված զեկուցումները տպագրվելու են ԵՊՀ ՈՒԳԸ «Գիտական հոդվածների ժողովածու»-ի հոբելյանական համարներում: Կից ներկայացնում ենք ՈՒԳԸ ժողովածուում տպագրվող գիտական հոդվածի չափորոշիչները:
Չափորոշիչներին չհամապատասխանող զեկուցումները չեն ընդունվելու:
Կից ուղարկում ենք գիտաժողովի հայտարարությունը, հոդվածի չափորոշիչները և մասնակցության հայտը (3 լեզուներով):

Հարգանքով և լավագույն բարեմաղթանքներով`
ԵՊՀ Ուսանողական գիտական ընկերություն
Էլեկտրոնային փոստ՝ sss@ysu.am և mikayelhistory@yahoo.com
Կայք՝ sss.ysu.am
Հեռ.՝ (093) 66-36-95

__._,_.___

Attachment(s) from Rouben Davtyan

9 of 9 File(s)

Recent Activity:

.

__,_._,___