Դասընթացի հայտարարություն

| September 19, 2012

 

Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոն ՊՈԱԿ-ը կազմակերպում է «Ինչպես կազմել մրցունակ աշխատանքային կենսագրական (CV)» և «Ինչպես ներկայանալ աշխատանքային հարցազրույցի» թեմաներով ոչ ֆորմալ դասընթաց: Դասընթացի ընթացքում երիտասարդները կմասնակցեն դերային խաղերի, կձևավորեն աշխատաշուկա մուտք գործելու համար առանցքային հմտություններ և հնարավորություն կունենան ծանոթանալ աշխատանքային կենսագրական կազմելու նրբություններին և ստանալ արդյունավետ օրինակներ ինչպես աշխատանքային փորձ ունեցող մասնագետների, այնպես էլ առաջին անգամ աշխատաշուկա մուտք գործող մասնագետների համար, ինչպես նաև միջազգային չափանաիշներին համապատասխան Europass CV-ի օրինակ:
Դասընթացն ԱՆՎՃԱՐ է;
Ցանկացողները կարող են զանգահարել և հաստատել իրենց մասնակցությունը մինչև սեպտեմբերի 27-ը ներառյալ, երկուշաբթիից ուրբաթ, ժամը 09:00-ից – 18:00` (+37410) 67 10 51 հեռախոսահամարով:
Տևողությունը` 2 ժամ:

Դասընթացը տեղի կունենա սեպտեմբերի 27-ին, ժամը 13:00-ին, Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոնի մասնաշենքում (հասցե`Նոր Նորքի 3-րդ զանգվածում` Բաղյան 2(Շտապ օգնության հիվանդանոցի դիմաց, թիվ 10 մանկապարտեզի շենք, 2-րդ հարկ): Կենտրոն կարելի է հասնել N 90 և N 73 երթուղային տաքսիներով, ինչպես նաև N15 ավտոբուսով):


 
 
———————————————————————————————–
Best Regards
Gohar Aslanyan
Senior Coordinator
“Youth Professional Orientation Center” SNCO
Nor Nork 3rd microregion
2 Baghyan str.
Yerevan, Armenia 0056 
Tel:  (+37410) 67 10 51
Cell: (+37498) 25 70 77
Email: gohar.aslanyan@mycareer.am 
Web:   www.mycareer.am 

__._,_.___

Recent Activity:

.

__,_._,___