Մասնակցության հրավեր ` հանրային դասախոսու թյուններ և կլոր սեղա ն քննարկում երկու Նո բելյան մրցանակակիրնե րի հետ Երևանում
Մասնակցության հրավեր` հանրային դասախոսություններ և կլոր սեղան քննարկում երկու Նոբելյան մրցանակակիրների հետ Երևանում
Ս.թ. նոյեմբերի 2-6-ը «Գիտությունն առաջին ձեռքից» դասախոսությունների շարքի շրջանակներում «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ն Երևան է հրավիրել երկու անվանի գիտնականներ, ֆիզիոլոգիա ու բժշկություն անվանակարգում բրիտանացի Նոբելյան մրցանակակիր` ասպետ Թիմաթի Հանթին և քիմիա անվանակարգում Նոբելյան մրցանակի դափնեկիր` Մարտին Չալֆիին:
Ս.թ. նոյեմբերի 4-ին «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ն ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ կազմակերպում է Նոբելյան մրցանակակիրների հանրային դասախոսություններ: Նույն օրը «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» աջակցությամբ տեղի կունենա «Ինչպես դառնալ հաջողակ գիտնական» թեմայով կլոր սեղան քննարկում Նոբելյան մրցանակակիրների հետ:
Թիմաթի Հանթ
Դասախոսության թեմա՝ Քաղցկեղի հիմնախնդիրը
Թիմաթի Հանթը Նոբելյան մրցանակի է արժանացել 2001թ.-ին, բջջային ցիկլի կարգավորման մեջ մեծ դեր խաղացող սպիտակուցների` ցիկլինների բացահայտման համար: Ի դեպ նա 100-րդ Նոբելյան մրցանակակիրն է: Հանթը նաև աշխարհի ամենահեղինակավոր կենսագիտական կազմակերպության` Մոլեկուլային կենսաբանության եվրոպական կազմակերպության նախագահն է (EMBO), Լոնդոնի Արքայական գիտական ընկերության (ԱԳԸ) անդամ է, ԱՄՆ Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ: 2006թ.-ին Հանթին շնորհվել է ԱԳԸ բարձրագույն պարգև` արքայական մեդալ: Նույն թվականին Անգլիայի թագուհին նրան շնորհել է ասպետի աստիճան:
Մարտին Չալֆի
Դասախոսության թեմա՝ Կանաչ ֆլոուրեսցենտային սպիտակուց. լուսավորելով կյանքը
Մարտին Չալֆին ամերիկացի գիտնական է, Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր է, որտեղ նաև զբաղեցնում է կենսաբանական գիտությունների բաշնի ղեկավարի պաշտոնը: Չալֆին Նոբելյան մրցանակի է արժանացել 2008թ.-ին, բնագիտության տարբեր ոլորտների հետազոտություններում կարևոր դեր խաղացող կանաչ ֆլուորեսցենտային սպիտակուցների (GFP) հայտնաբերման և դրանց հետագա զարգացման համար: 2004թ.-ին Չալֆին ընտրվել է ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի անդամ:
Ինչպես մասնակցել հանրային դասախոսություններին
Նոբելյան մրցանակակիրների դասախոսությունները տեղի կունենան ս.թ. նոյեմբերի 4-ին, Մատենադարանի նորակառույց մասնաշենքի դահլիճում: Դասախոսությունները լինելու են անգլերեն լեզվով (որոշ մասնակիցներ համար նախատեսված է թարգմանություն): Մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել գրանցման թերթիկը
Ինչպես մասնակցել կլոր սեղան քննարկմանը
Նոբելյան մրցանակակիրների հետ կլոր սեղան քննարկումը տեղի կունենան ս.թ. նոյեմբերի 4-ին: կլոր սեղան քննարկման լեզուն լինելու է անգլերենը: Մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել գրանցման թերթիկը (http://www.yba.am/2012/09/15/%D5%AF%D5%AC%D5%B8%D6%80-%D5%BD%D5%A5%D5%B2%D5%A1%D5%B6-%D6%84%D5%B6%D5%B6%D5%A1%D6%80%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4-%D5%B6%D5%B8%D5%A2%D5%A5%D5%AC%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%B4%D6%80%D6%81%D5%A1%D5%B6%D5%A1/):
Մանրամասն տեղեկությունների համար այցելեք` www.yba.am
Հարգանքներով`
Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա ՀԿ
Էլ. Փոստ` info@yba.am
Վեբկայք` www.yba.am



English
Հայերեն