Հյուրընկալ ընտանիք ծրագիր. «Դեպի Հայք» հիմնադրամ

Հարստացրեք Ձեր ընտանեկան կյանքը և ստացեք դրամական փոխհատուցումհյուրընկալելով սփյուռքահայ կամավորների աշխարհի տարբեր երկրներից: Դեպի Հայքհիմնադրամը փնտրում է հյուրընկալ ընտանիքներ Երևանի մեծ կենտրոնում, որոնքպատրաստ են բացել իրենց դռները և սրտերը մեր մասնակիցների առաջ:
Ո՞վ ենք մենք
«Դեպի Հայք» հիմնադրամը բարեգործական կազմակերպություն է, որի նպատակն էզարգացնել և ամրապնդել հայրենիքի ու սփյուռքի երիտասարդների միջև կապերը,վերջիններիս հնարավորություն տալով մասնակցել Հայաստանի առօրյա կյանքին ևներդրում ունենալ հայրենիքի զարգացմանը կամավորական աշխատանքի միջոցով,միաժամանակ կապեր ստեղծել հայրենիքում ու բարձրացնել սփյուռքի երիտասարդներիազգային ինքնագիտակցությունը:
Ո՞վքեր են մեր կամավորները
Կամավորները 20-ից 32 տարեկան սփյուռքահայ երիտասարդներ են, ովքեր միջինում 2-3ամիս ապրելու են Հայաստանում: Նրանցից ոմանք խոսում են հայերեն, մյուսները` միայն մի քանի բառ գիտեն: Անկախ լեզվի իմացությունից, նրանք բոլորը ցանկանում ապրել հյուրընկալ ընտանիքում` ավելի լավ հասկանալու համար հայկական իրականությունը:Կամավորները գալիս են Հայաստան ամբողջ տարվա ընթացքում:
Ինչու ՞հյուրընկալել կամավորիԿամավոր հյուրընկալելը հիանալի հնարավորություն է ընձեռում ծանոթանալ տարբեր երկրների հայ երիտասարդների հետ, փոխադարձ զարգացնել լեզվի ունակությունները ևֆինանսական փոխհատուցում ստանալ: Ընտանիքներին տրվում է ամսական վճար:
Որո՞նք են ծրագրի պայմանները
Կամավորի համար առանձին սենյակի առկայությունը պարտադիր է և ընտանիքում երիտասարդ անդամի առկայությունը (18-35 տարեկան) ցանկալի:
Հետաքրքրվա ՞ծ եք. Խնդրում ենք դիմել Արփինե Կոզմանյանին` (+374 10) 54 00 37 (ներքին # 17) և 077 36 39 40 հեռախոսահամարնեևով կամ գրելով arpine@birthrightarmenia.am հասցեին: Ծրագրի մանրամասներին ծանոթանալուհամար, հետևեք մեզ Facebook սոցիալական ցանցում Հյուրընկալ ընտանիքծրագիր, «Դեպի Հայք» հիմնադրամ
Best regards,
Armen S. Martirossian,
Founder and President at Armenian Scientific Cooperation
Mobile: +374 93 34 29 29
Founder and President at Armenian Scientific Cooperation
Mobile: +374 93 34 29 29
__._,_.___
| Reply via web post | Reply to sender | Reply to group | Start a New Topic | Messages in this topic (1) |
.
__,_._,___




English
Հայերեն