Սեմինար Վայոց ձորում
iRegion ծրագիրը հոկտեմբերի 26-ին Վայոց ձորի մարզում կազմակերպում է «Խոսքի ազատության իրավունքն ու դրա սահմանափակումները քաղաքացիական լրագրության համատեքստում» թեմայով մեկօրյա սեմինար, որը տեղի կունենա Եղեգնաձոր քաղաքում գտնվող Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մասնաճյուղում:
Սեմինարի նպատակն է ավանդական և քաղաքացիական լրագրությամբ զբաղվող անձանց ծանոթացնել խոսքի ազատության հիմնարար իրավունքին ու դրա սահմանափակումներին, ինչպիսին են զրպարտություն և վիրավորանք հասկացությունները, այդ իրավախախտումները կարգավորող օրենսդրական ակտերին, ինչպես նաև ուսուցանել մի շարք լրագրողական հնարքներ, որոնք նրանց թույլ կտան մի կողմից` ազատորեն իրականացնել իրենց խոսքի ազատության հիմնարար իրավունքը, մյուս կողմից` այդ անելիս չխախտել մարդու անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքը:
Սեմինարին կարող են մասնակցել Վայոց ձորի մարզում գործող մեդիա գործունեություն իրականացնող կազմակերպությունները, ազատ լրագրողներն ու քաղաքացիական լրագրողները:
Այն տևելու է 4 ժամ, որը բաղկացած կլինի տեսական և գործնական հատվածներից: Վերջինիս ընթացքում ինտերակտիվ մեթոդի օգնությամբ մասնակիցների համար կկազմակերպվի վարժությունների փուլ, ինչը թույլ կտա գործնական պարապմունքի միջոցով նրանց մոտ ամրապնդել տեսական նյութը:
Սեմինարը վարելու են փաստաբաններ, «Իրավունքի Եվրոպա միավորում» (ԻԵՄ) հկ նախագահ Լուսինե Հակոբյանը և ԻԵՄ անդամ Տիգրան Եգորյանը: Սեմինարին մասնակցությունը անվճար է:
Դիմելու համար անհրաժեշտ է լրացնել սեմինարին մասնակցության հայտը կամ լրացնել հետևյալ դիմումն ու ուղարկել amuradyan@epfound.am հասցեով մինչև հոկտեմբերի 20-ը՝ subject(թեմա) տողում նշելով՝ «Խոսքի ազատության իրավունքն ու սահմանափակումը քաղաքացիական լրագրության համատեքստում»: Հարցեր լինելու դեպքում կարելի է զանգահարել 093 22 82 51 հեռախոսահամարով:
iRegion ծրագիրն իրականացվում է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրիշրջանակներում` Եվրասիա համագործակցություն հիմնադրամի աջակցությամբ: Նպատակն է Հայաստանում առավել հասանելի դարձնել անկողմնակալ և բազմակարծիք լրատվությունը ավանդական և այլնտրանքային միջոցներով՝ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ:
|
Anna Muradyan, iRegion project coordinator ☎ (0374 93) 22-82-51 ✎ Subscribe to iRegion newsletter |
Join iRegion:
Facebook Page
Twitter
Blogger
WordPress
WordPress
Contact me:
anna-muradyan
| Reply via web post | Reply to sender | Reply to group | Start a New Topic | Messages in this topic (1) |





English
Հայերեն