Պայմանագիր՝ ԳՊԿ-ի եւ Thomson Reuters-ի միջեւ

| October 4, 2012

 

Պայմանագիր՝ ԳՊԿ-ի եւ  Thomson Reuters-ի միջեւ  
 
Հոկտեմբերի 4-ին ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեում կնքվեց համագործակցության պայմանագիր կոմիտեի եւ Thomson Reuters ընկերության միջեւ: Երեք տարով կնքված պայմանագիրը գիտական եւ գիտատեխնիկական գործունեությամբ զբաղվող հայաստանյան կազմակերպություններին հնարավորություն է տալիս օգտվելու  Thomson Reuters-ի Web of Knowledge համակարգի  ռեսուրսներից (http://webofknowledge.com): Նախքան պայմանագրի կնքումը, նշված ռեսուրսները մի քանի ամիս հասանելի էին հայ գիտնականներին՝ վերջիններիս հետաքրքրող տվյալների ուղղվածությունն ու պահանջվածությունը ճշտելու եւ ըստ այդմ պայմանագիրը կազմելու նպատակով:
 
Web of Knowledge-ի ռեսուրսները  հնարավորություն են տալիս արագորեն գտնելու եւ վերլուծելու ճշգրիտ եւ հասարակական գիտություններին, ինչպես նաեւ արվեստին եւ հումանիտար ոլորտին առնչվող բազմապիսի տեղեկատվություն: Համակարգն ընդգրկում է մատենագիտական ամբողջական նկարագրություն աշխարհի առաջատար գիտական գրականության մեջ գոյություն ունեցող տարատեսակ հրապարակումների մասին: Այս համակարգի միջոցով կարելի է նաեւ որոնում իրականացնել աշխարհի հղումների առաջատար շտեմարաններում` օգտագործելով նաեւ մեջբերվող հղումների որոնման եւ վերլուծման հզոր գործիքները` բոլորը մի պլատֆորմում:
 
ՀՀ ԿԳՆ ԳՊԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի  բաժին

__._,_.___
Reply via web post Reply to sender Reply to group Start a New Topic Messages in this topic (1)

Recent Activity:

.

__,_._,___