Հրանտ Դինք Հիմնադրամ. “Խղճմտանքի ֆիլմեր” նախագիծը սպասում է ձեր հայտերին

| October 4, 2012

 

"Խղճմտանքի ֆիլմեր նախագիծը սպասում է ձեր հայտերինԴիմելու վերջնաժամկետն է  2012թ. նոյեմբերի 1-ը:

Խղճմտանքի ֆիլմեր” նախագիծը, որն իրականացնում է Հրանտ Դինք Հիմնադրամը, շարունակում է տեսանելի դարձնել խիղճը: Նախագիծը հրավիրում է բոլոր նրանց, ովքեր գիտեն տեսախցիկով աշխատել, նկարահանել առավելագույնը 5 րոպե տևողությամբ ֆիլմեր խղճի մասին: Նրանք, ովքեր կհետևեն այս հորդորին և կուղղեն իրենց տեսախցիկը իրենց խղճին, կարող են վերբեռնել  իրենց ֆիլմերը  www.filmsaboutconscience.org վեբկայքում մինչև 2012թ. նոյեմբերի 1-ը: Ժանրերի սահմանափակում չկա: Այս տարվա ժյուրիի կազմի մեջ են մտնում Ալին Թաշչիյանը, Արզու Բաշարանը, Էրիկ Բոգոսյանը, Հուլյա Աչանսուն, Մարքո Բեչիսը, Ռաքել Դինքը, Ռեհա Էրդեմը և Ռոբին Քըրքը:
Նախագծին մասնակցելու պայմաններին, նախորդ տարիների ֆիլմերին ծանոթանալու, ինչպես նաև նախագծի վերաբերյալ մանրամասն տեղեկության համար խնդրում ենք այցելել  վերոհիշյալ վեբկայքը:

 
Հարգանքով`
Հրանտ Դինք Հիմնադրամ

__._,_.___
Reply via web post Reply to sender Reply to group Start a New Topic Messages in this topic (1)

Recent Activity:

.

__,_._,___