Եվիստա (www.yevista.am) կազմակերպությունն ընդունում է կամավորների
Եվիստա (www.yevista.am) կազմակերպությունն ընդունում է կամավորների
- ա) ծրագրային ապահովում, mobile applications (2 հոգի)
- բ) կայքի թարմացումների պատասխանատու (2 հոգի)
- գ) հաճախորդների հետ կապեր (2 հոգի)
Եվիստայում որպես կամավոր լինելը ձեզ հնարավորություն կտա աշխատել նպատակասլաց մի թիմում, որն իր մասնագիտական կարողություններով չի զիջում արտերկրյա նմանատիպ startup կազմակերպությունների թիմերին։
Այս պահին մեզ հետ են.
- կազմակերպության նախագահ և MIT շրջանավարտ Տիգրան Սլոյանը;
- կազմակերպության գործադիր տնօրեն և ԵՊՀ շրջանավարտ Խաչիկ Գևորգյանը;
- կազմակերպության գլխավոր ծրագրավորող և MIT շրջանավարտ Արսեն Մամիկոնյանը։
Մեր թիմը դեռ համալրվելու է ոլորտի ամենալավ մասնագետներով և այստեղ կամավոր հիմունքներով աշխատելը վստահաբար լինելու է հաճելի և օգտակար։
Աշխատանքային գրաֆիկը լինելու է ազատ՝ շաբաթական առնվազն 20 ժամ աշխատանքի ծանրաբեռնվածությամբ։
Դիմելու համար խնդրում ենք մինչև սույն թվականի հոկտեմբերի 25-ը info@yevista.com հասցեին JOB վերնագրով ուղարկել կամավոր աշխատելու ցանկության մասին նամակ, որի մեջ՝ որպես կից փաստաթուղթ (attachment), պետք է ներառված լինի հայերեն լեզվով առավելագույնը 100 բառի սահմաններում գրված ինքնակենսագրական և առավելագույնը 300 բառի սահմաններում գրված նամակ, որտեղ պետք է նշել, թե ինչու եք ուզում աշխատել Եվիստայում։ Խնդրում ենք նաև անպայման նշել, թե որ ոլորտի կամավոր եք ցանկանում դառնալ (ա, բ, գ)։
Առաջին փուլով անցած մասնակիցները կհրավիրվեն հարցազրույցի։




English
Հայերեն