Մարդու իրավունքների լուսաբանման հմտությունները [1 Attachment]
[Attachment(s) from Lusine Avagyan included below]
Վարպետության դասի միջոցով կներկայացվի մարդու իրավունքների խախտման դեպքում հանրային վերահսկողության, հանրային թղթակցության, քաղաքացիների ներգրավվածության գաղափարի կարևորությունը:
Վարպետության դասի շրջանակներում Մերի Ալեքսանյանը կներկայացնի, թե ինչպես կարող են քաղաքացիական հասարակության ակտիվ անդամները բարձրաձայնել մարդու իրավունքների խախտման դեպքերը, ինչպես էթիկապես ճիշտ և հավասարակշռված լուսաբանել խոցելի խմբերի (երեխաներ, ազգային փոքրամասնություններ և այլն) իրավունքների խախտման դեպքերը, ինչպես օգտագործել հանրային թղթակցության գործիքները` բարձրաձայնելու համար Հայաստանում մարդու իրավունքների խախտման դեպքերը: Սառա Խոջոյանը ցույց կտա Հանրային լրագրության ակումբի «Իմ լուրերը» (www.mynews.am) կայքի ընձեռած հնարավորությունները` որպես հանրային թղթակցության հարթակ և մարդու իրավունքների վերահոսկողության գործիք:
Վարպետության դասին կարող են մասնակցել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի աշխատակիցներ, ուսանողներ, լրագրողներ, քաղաքացիական հասարակության ակտիվ անդամներ:
Վարպետության դասը կանցկացվի ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնում (ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, Ռոբերտ Շումանի անվան լսարան, մուտքը Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանի կողմից):
Վարպետության դասն անցկացվում է «Հանրային լրագրություն. հզորացնելով հանրային թղթակիցների կարողությունները» նախագծի շրջանակներում, որը հնարավոր է դարձել իրականացնել ԱՄՆ դեսպանատան Ժողովրդավարության հանձնաժողովի փոքր դրամաշնորհների ծրագրի միջոցով: Նախագծի նպատակն է խթանել Հայաստանում հանրային թղթակցության մշակույթի զարգացումը: Նախագծի շրջանակներում Հանրային լրագրության ակումբը նախատեսում է անցկացնել տարբեր թեմատիկ բովանդակությամբ հանրային թղթակցության դասընթաց-ճամբարներ, մրցույթներ: Կկազմակերպվեն նաև վարպետության դասընթացներ` ուսանողների համար:
Ծրագրով ստեղծված բովանդակությունը միմիայն հեղինակներինն Է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆ Ժողովրդավարության հանձնաժողովի կամ ՀԼԱ տեսակետները:
Հանրային լրագրության ակումբը Հայաստանում գրանցված հասարակական կազմակերպություն է եւ հանդիսանում է ԱՄՆ-ում գործող Hacks/Hackers կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչը: Մեր առաքելությունն է խթանել խոսքի ազատությունը, բազմազանությունը եւ բազմակարծությունը Հայաստանում` զարգացնելով մասնակցային եւ հանրային թղթակցությունը, քաղաքացիական թղթակիցներին եւ պրոֆեսիոնալ լրագրողներին, լրատվամիջոցներին ու սոցիալական մեդիայի մասնագետներին, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ հասարակական այլ ոլորտների մասնագետներին կապող համագործակցության գրավիչ, աշխատանքային կամուրջներ ստեղծելով: Մենք նախագծում ենք հարթակներ, որոնք նպատակ ունեն փոխել լրատվության սպառման գաղափարը` պասիվ ընթերցանությունը ակտիվ մասնակցության վերափոխելու համար: Մենք փորձում ենք ստեղծել համագործակցության կամուրջներ, որոնք կնպաստեն նոր տեխնոլոգիաների եւ այդ ոլորտի ներկայացուցիչների եւ լրագրության ու լրագրողների համագործակցությանը: Մենք ստեղծում ենք քաղաքացիական թղթակցության բնագավառում նորամուծություն համարվող` խաղային դիզայնի եւ խաղաֆիկացման տեխնոլոգիաներով նախագծված www.mynews.am-ը:
Հավելյալ տեղեկությունների համար կարող եք դիմել Հանրային լրագրության ակումբի աշխատակիցներին:
Հանրային լրագրության ակումբ
Հասցե՝ Կողբացի 39
Հեռ.՝ +37410) 53-92-04
Էլ. փոստ՝ info@pjc.am
Թվիթեր` @pubjournclub
Ֆեյսբուք՝ http://www.facebook.com/publicjournalismclub
Attachment(s) from Lusine Avagyan
1 of 1 File(s)
| Reply via web post | Reply to sender | Reply to group | Start a New Topic | Messages in this topic (1) |




English
Հայերեն