ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ – Ինչպե՞ս դառնալ պատգամավոր
ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ – Ինչպե՞ս դառնալ պատգամավոր
«Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիան»
սիրով հրավիրում է ձեզ մասնակցելու
We Share հանդիպումների շարքի շրջանակներում կազմակերպվող
դասախոսությանը` «Ինչպե՞ս դառնալ պատգամավոր» թեմայով:
Բանախոսն է ՀՀ ԱԺ պատգամավոր, իրավապաշտպան-փաստաբան
Էդմոն Մարուքյանը:
Ժամ. 18:30
Ամսաթիվ. հոկտեմբերի 25
Երկիր. Հայաստան
Քաղաք. Երևան
Վայր. կհայտարարվի գրանցված մասնակիցներին
Գրանցվելու վերջնաժամկետ. հոկտեմբերի 22
Ինչպե՞ս գրանցվել. տե՛ս սույն հայտարարության վերջին պարբերությունը
Դասախասության ընթացում, բանախոսը նախ կներկայացնի ՀՀ ընտրական օրենսգրքի համապատասխան դրույթներն ու դրանց բացատրությունները։ Այնուհետև անձնական փորձը ներկայացնելով բանախոսը կանդրադառնա բուն ընտրական գործընթացին, այդ թվում՝
ա) նախընտրական գրավ. ինչպե՞ս հայթայթել, ովքե՞ր կարող են օգնել
բ) նախընտրական շտաբի կազմավորում
գ) քարոզարշավ
դ) հանդիպումներ մրցակիցների հետ, բանավեճ
ե) ինչու՞ դառնալ պատգամավոր
զ) հարցեր
Էդմոն Մարուքյան
2002թ. ավարտել է Մոսկվայի կոմերցիայի եւ իրավունքի ինստիտուտի իրավագիտության բաժինը` ստանալով իրավագիտության բակալավրի աստիճան: 2006թ.` Վարշավայի Հելսինկյան Հիմնադրամի Մարդու Իրավունքների բարձրագույն դասընթացը` ստանալով մարդու իրավունքների եւ շահերի պաշտպանության մասնագետի որակավորում: 2007թ.` ՀՀ Պետական կառավարման ակադեմիան` ստանալով իրավագիտության մագիստրոսի աստիճան: 2010թ.` Մինեսոտայի համալսարանի իրավաբանական դպրոցը` ստանալով մարդու իրավունքների եւ միջազգային իրավունքի մագիստրոսի աստիճան (Humphrey Fellowship Program):
Այս դասախոսությանը մասնակցելու համար խնդրում ենք Parliament վերնագրով անգլերեն կամ հայերեն լեզուներով նամակ ուղարկել meetings@usaaa.am էլ. փոստի հասցեին։ Հանդիպման մանրամասները կուղարկվեն մինչև 2012թ. հոկտեմբերի 22-ը գրանցված մասնակիցներին։
| Reply via web post | Reply to sender | Reply to group | Start a New Topic | Messages in this topic (1) |




English
Հայերեն