M@rdamej:Reload 2012

| October 12, 2012

 

Հարգելի գործընկերներ,
Եվրասիա համագործակցություն հիմնադրամը, ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը և «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» տեղեկացնում են, որ «Mardamej:Reload» հայկական երկրորդ սոցիալական նորարարության ճամբարը տեղի կունենա նոյեմբերի 23-25, Ծաղկաձորում։
Սոցիալական նորարարությունը սոցիալական խնդիրները նոր գործիքներով լուծելու մեթոդ է: Ճամբարի փիլիսոփայությունն է՝ օգտագործել օնլայն աշխարհը` օֆլայնը փոխելու համար։ «Մարդամեջը» մեկտեղ է բերում մարդկանց, գաղափարներ և թվային տեխնոլոգիաներ՝ առցանց սոցիալական նորարարություններ ստեղծելու համար։
2012թ. «Մարդամեջը» ուղղված է լինելու հակակոռուպցիոն խնդիրների նորարար լուծումների մշակմանը։ Այժմ հայտարարված է ծրագրերի և մասնակցության հայտերի ընդունման մրցույթը։
Ճամբարի թիմը հանդիպում-քննարկումներ է նախատեսել Հայաստանի մարզերում և Երևանում:Ճամբարի կայքէջում մշտապես թարմացվում է հանդիպումների վայրի և ամսաթվերի մասին տեղեկատվությունը,կարող եք հետևել էջին և մասնակցել ձեր քաղաքում պլանավորված հանդիպմանը:
Ավելի մանրամասն 2011 թ. իրականացված ճամբարի մասին կարող եք կարդալ այստեղ՝ http://mardamej.wordpress.com/mardamejtech4people-2011/

Մասնակցության հայտերի հայտարարությունը հասանելի է հետևյալ հղումով՝
http://mardamej.wordpress.com/call-for-applications/
գաղափար-ներկայացնողների-համար/

Նորարար հակակուռոպցիոն գաղափարները հնարավոր է ներկայացնել այստեղ մինչև հոկտեմբերի22-ը՝ http://mardamej.wordpress.com/call-for-applications/submit-an-idea/

__._,_.___
Reply via web post Reply to sender Reply to group Start a New Topic Messages in this topic (2)

Recent Activity:

.

__,_._,___