Ինչպես տարբերել տեղեկատվությունը ապատեղեկատվությունից

| October 18, 2012

 

iRegion ծրագիրը  Արագածոտնի մարզում կազմակերպում է «Ինչպես տարբերել տեղեկատվությունը ապատեղեկատվությունից» թեմայով սեմինար, որը տեղի կունենա հոկտեմբերի 28-ին, Աշտարակի ավագ դպրոցում:

Սեմինարի նպատակն է ավանդական և քաղաքացիական լրագրությամբ զբաղվող անձանց ծանոթացնել տեղեկատվությունը ապատեղեկատվությունից զանազանելու մեթոդներին:  Քննարկվելու են նաև սոցիալական ցանցերում ու բլոգերում հրապարակվող նյութերի առանձնահատկությունները:

Սեմինարը տևելու է 4 ժամ, որը բաղկացած կլինի տեսական  և գործնական հատվածներից: Վերջինիս ընթացքում մասնակիցները փաստացի օրինակներով հնարավորություն կունենան ծանոթանալու ներկայացված խնդիրներին ու դրանց լուծման մեթոդներին:

Քննարկվելու են հետևյալ թեմաները.

  • ԶԼՄ-ների տեսակներ. լրատվության հիմնական սկզբունքներ
  • Տեղեկությունների պատրաստում և տեղեկատվական աղբյուրներ
  • Տեղեկատվություն և ապատեղեկատվություն. ինչպես տարբերակել
  • Տեղեկատության աղբյուրների ստուգում, փաստերի ու հավաստիության ճշգրտում
  • Սոցիալական մեդիան (բլոգներ, ֆեյսբուք և այլն) որպես այլընտրանքային լրատվություն
  • Լուսանկարները և տեսանյութերը որպես տեղեկատվության կարևոր աղբյուր

Սեմինարին կարող են մասնակցելԱրագածոտնի մարզի մեդիա գործունեություն իրականացնող կազմակերպություններ, ազատ և քաղաքացիական լրագրողներ:

Սեմինարը վարելու է  ankakhutyun.am կայքի խմբագիր Միքայել Յալանուզյանը: Մասնակցությունն անվճար է:

Դիմելու համար անհրաժեշտ է լրացնել սեմինարին մասնակցության հայտը կամ լրացնել հետևյալ դիմումն ու ուղարկել amuradyan@epfound.am հասցեով մինչև հոկտեմբերի 26-ը՝  subject(թեմա) տողում նշելով՝ «Ինչպես տարբերել տեղեկատվությունը ապատեղեկատվությունից»: Հարցեր լինելու դեպքում կարելի է զանգահարել 093 22 82 51 հեռախոսահամարով:

iRegion ծրագիրն իրականացվում է  Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում, Եվրասիա համագործակցություն հիմնադրամի աջակցությամբ: Նպատակն է Հայաստանում առավել հասանելի դարձնել անկողմնակալ և  բազմակարծիք լրատվությունը ավանդական և այլընտրանքային միջոցներով՝ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ:

   Anna Muradyan, iRegion project coordinator

☎  (0374 93) 22-82-51 

 Subscribe to iRegion newsletter

Join iRegion: Facebook Page Twitter Blogger WordPress WordPress
Contact me: Skype anna-muradyan

__._,_.___
Reply via web post Reply to sender Reply to group Start a New Topic Messages in this topic (1)

Recent Activity:

.

__,_._,___