«Մեծահասակների կրթություն և ցկյանս ուսումնառություն» լրագրողական ա շխատանքների մրցույթը
դվվ ինթերնեյշնլի հայաստանյան մասնաճյուղը
հայտարարում է
«Մեծահասակների կրթություն և ցկյանս ուսումնառություն»
լրագրողական աշխատանքների մրցույթը
Կարևորելով լրատվամիջոցների դերը և նշանակությունը հասարակական կարծիքի ձևավորման գործում` դվվ ինթերնեյշնլի հայաստանյան մասնաճյուղը Հայաստանում հայտարարում է «Մեծահասակների կրթություն և ցկյանս ուսումնառություն» լրագրողական աշխատանքների մրցույթ:
Մրցույթի նպատակն է խրախուսել ցկյանս ուսումնառության, մասնավորապես` մեծահասակների կրթության վերաբերյալ տեղեկատվության տարածումը հասարակության լայն շրջանակներում: Մրցույթին իրենց նյութերով կարող են մասնակցել հայաստանյան տպագիր և առցանց լրատվամիջոցների աշխատակիցները, անկախ լրագրողները, ինչպես նաև Հայաստանի ԲՈՒՀ-երի ուսանողները:
Նյութերը պետք է տպագրված կամ առցանց տեղադրված լինեն 2011 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2012 թվականի նոյեմբերի 30-ը ընկած ժամանակահատվածում: Նյութերը կարող են կատարված լինել լրագրության ցանկացած ժանրում:
Մրցույթները կընթանան հետևյալ անվանակարգերում`
1. Տպագիր հոդված – 100. 000 դրամ
2. Առցանց և բլոգում տեղադրված հոդված – 100. 000 դրամ
3. Լավագույն ուսանողական աշխատանք – 100. 000 դրամ
Մրցույթի մասնակիցներից մեկին կշնորհվի հատուկ մրցանակ: Մրցանակակրին հնարավորություն կընձեռվի մասնակցելու եվրոպական որևէ մի երկրում կարզմակերպվելիք «Մեծահասակների կրթություն և ցկյանս ուսումնառություն» թեմայով խորհրդաժողովին:
Հայտերն ընդունվում են մինչև 2012 թվականի նոյեմբերի 30-ը:
Մրցույթի արդյունքները կամփոփվեն 2012 թվականի դեկտեմբեր ամսվա վերջում:
Հայտերն անհրաժեշտ է ներկայացնել դվվ ինթերնեյշնլ հայաստանյան գրասենյակ` Պողոսյան Աննային, Երևան, Չարենցի 1 հասցեով կամ ուղարկել էլ-փոստի հասցեներով info@dvv-international.am : Էլեկտրոնային հայտերի դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տպագրված նյութի տեսածրված (սկանավորված) տարբերակը:
«Մեծահասակների կրթություն և ցկյանս ուսումնառություն» լրագրողական մրցույթի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար կարող եք այցելել հետևյալ կայքը`
www.dvv-international.am
| Reply via web post | Reply to sender | Reply to group | Start a New Topic | Messages in this topic (2) |



English
Հայերեն