Public Correspondence Training-Camp-Deadline October 23
Public Journalism Club initiates Public correspondence training-camp in Gavar city, Gegharkunik region on 27-30 October, 2012. For more information, please see the armenian page.
———————————————————————————-
Հանրային թղթակցության դասընթաց-ճամբար
2012 թ. հոկտեմբերի 27-30-ը Հանրային լրագրության ակումբի նախաձեռնությամբ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում կկայանա հանրային թղթակցության դասընթաց-ճամբար` գենդերային խնդիրների լուսաբանման թեմայով:
Դասընթացը նախատեսված է Գեղարքունիքի մարզի և Երևանի հանրային թղթակիցների, բլոգերների, լրագրողների համար: Դասընթաց-ճամբարի շրջանակներում մասնակիցները ձեռք կբերեն գենդերային խնդիրների լուսաբանման, հանրային թղթակցության, սոցիալական մեդիայի հմտություններ, հնարավորություն կունենան լրագրողական ու թղթակցական նոր գիտելիքներ ստանալ, համագործակցել եւ աշխատել լրագրողներից ու հանրային թղթակիցներից բաղկացած խմբերում՝ լուսաբանելով Գեղարքունիքի մարզում բնակվող կանանց խնդիրները:
Հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2012 թ-ի հոկտեմբերի 23-ն է:
Ինչպե՞ս դիմել: Ուղարկեք համառոտ կենսագրություն/CV/ ՝ լրացված հայտի հետ միասին info@pjc.am էլեկտրոնային հասցեին` կցելով առավելագույնը 3 թղթակցային/լրագրողական աշխատանքի նմուշ, բլոգային նոթ կամ այլ հեղինակային նյութ (եթե առկա է):
Հայտի ձևը կարող եք գտնել ԱՅՍՏԵՂ:
Ուղարկվող էլեկտրոնային նամակի թեմայի (subject) տողում նշիր Gavar Citizen Reporting Boot Camp:
Բացի Գավառ քաղաքի դիմորդներից, Երևանից և Գեղարքունիքի մարզի այլ քաղաքներից և գյուղերից եկող մասնակիցների տրանսպորտի, կեցության հարցերը հոգում է ՀԼԱ-ն:
Դասընթացի վերաբերյալ հարցերի դեպքում կարող եք կապվել Լուսինե Ավագյանի հետ` (+37493) 43-40-17 հեռախոսահամարով:
Հանրային թղթակցության դասընթաց-ճամբարը կազմակերպվում է ՀԼԱ-ի "Հանրային լրագրություն. վերափոխելով լուրերի սպառման գործընթացը Հայաստանում ակտիվ մասնակցության" նախագծի շրջանակներում Մոսկվայում Նորվեգիայի դեսպանության տրամադրած դրամաշնորհի միջոցով: Դասընթացը կազմակերպվում է նաև "Հանրային լրագրություն. հզորացնելով հանրային թղթակիցների կարողությունները" նախագծի շրջանակներում, որը հնարավոր է դարձել իրականացնել ԱՄՆ դեսպանատան Ժողովրդավարության հանձնաժողովի փոքր դրամաշնորհների ծրագիր միջոցով: Նախագծի նպատակն է խթանել Հայաստանում հանրային թղթակցության մշակույթի զարգացումը: Նախագծի շրջանակներում Հանրային լրագրության ակումբը նախատեսում է անցկացնել տարբեր թեմատիկ բովանդակությամբ հանրային թղթակցության դասընթաց-ճամբարներ, մրցույթներ: Կկազմակերպվեն նաև վարպետության դասընթացներ ուսանողների համար: Ծրագրով ստեղծված բովանդակությունը միմիայն հեղինակներինն Է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆ Ժողովրդավարության հանձնաժողովի կամ ՀԼԱ տեսակետները:
———————————————————————————-
P.S. Dear ARMACAD members, Kindly be informed that I am just disseminating the information available to me and cannot answer to your questions. In case you have queries, please forward them directly to the organizers of the trainings/workshops/seminars/conferences or institutions. You can find their contact information on the relevant pages.
–
Best Regards,
Anna Chobanyan
Expert at RA Ministry of Economy
MA in European Studies (Malmö University)
Web-Site: http://piruzyonok.wordpress.com/
| Reply via web post | Reply to sender | Reply to group | Start a New Topic | Messages in this topic (1) |



English
Հայերեն