«Կրթությունից աշխատաշուկա» թեմայով հանդիպում
«Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոն» ՊՈԱԿ-ը կազմակերպում է «Կրթությունից աշխատաշուկա» թեմայով հանդիպում` ներառելով «Ինչպես կազմել մրցունակ աշխատանքային կենսագրական (CV)» և «13 կարողություններ և հմտություններ» թեմաներով ոչ ֆորմալ դասընթացները: Դասընթացի ընթացքում երիտասարդները կմասնակցեն դերային խաղերի, կձևավորեն աշխատաշուկա մուտք գործելու համար առանցքային հմտություններ և կարողություններ և հնարավորություն կունենան ծանոթանալ աշխատանքային կենսագրական կազմելու նրբություններին և ստանալ արդյունավետ օրինակներ ինչպես աշխատանքային փորձ ունեցող մասնագետների, այնպես էլ առաջին անգամ աշխատաշուկա մուտք գործող մասնագետների համար, ինչպես նաև միջազգային չափանաիշներին համապատասխան Europass CV-ի օրինակ:
Դասընթացն ԱՆՎՃԱՐ է
Ցանկացողները կարող են զանգահարել և հաստատել իրենց մասնակցությունը մինչև հոկտեմբերի 25-ը ներառյալ, երկուշաբթիից ուրբաթ, ժամը 09:00-ից – 18:00` (+37410) 67 10 51 հեռախոսահամարով:
Տևողությունը` 2.5 ժամ:
Դասընթացը տեղի կունենա հոկտեմբերի 26-ին, ժամը 14:30-ին, Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոնի մասնաշենքում (հասցե`Նոր Նորքի 3-րդ զանգվածում` Բաղյան 2(Շտապ օգնության հիվանդանոցի դիմաց, թիվ 10 մանկապարտեզի շենք, 2-րդ հարկ): Կենտրոն կարելի է հասնել N 59 (90) և N 73 երթուղային տաքսիներով, ինչպես նաև N15 ավտոբուսով):
———————————————————————————————–
Best Regards
Gohar Aslanyan
Senior Coordinator
“Youth Professional Orientation Center” SNCO
Nor Nork 3rd microregion
2 Baghyan str.
Yerevan, Armenia 0056
Tel: (+37410) 67 10 51
Cell: (+37498) 25 70 77
Email: gohar.aslanyan@mycareer.am
Web: www.mycareer.am
__._,_.___
| Reply via web post | Reply to sender | Reply to group | Start a New Topic | Messages in this topic (1) |
.
__,_._,___



English
Հայերեն