| October 26, 2012

 

[Attachment(s) from Lusine Avagyan included below]

Մամլո հաղորդագրություն

Հանրային թղթակցության դասընթաց-ճամբար

 

Հոկտեմբերի 27-30, 2012թ.

Գեղարքունիքի մարզ, քաղաք Գավառ

Վաղը՝ հոկտեմբերի 27-ին, Հանրային լրագրության ակումբի նախաձեռնությամբ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում  կկայանա հանրային թղթակցության դասընթաց-ճամբար` գենդերային խնդիրների լուսաբանման թեմայով: 

 

Դասընթացը նախատեսված է Գեղարքունիքի մարզի և Երևանի հանրային թղթակիցների, բլոգերների, լրագրողների համար:

 

Դասընթաց-ճամբարի շրջանակներում մասնակիցները ձեռք կբերեն գենդերային խնդիրների լուսաբանման, հանրային թղթակցության, սոցիալական մեդիայի հմտություններ, հնարավորություն կունենան լրագրողական ու թղթակցական նոր գիտելիքներ ստանալ, համագործակցել եւ աշխատել լրագրողներից ու հանրային թղթակիցներից բաղկացած խմբերում՝ լուսաբանելով Գեղարքունիքի մարզում բնակվող կանանց խնդիրները:

 

 

Հանրային թղթակցության դասընթաց-ճամբարը կազմակերպվում է ՀԼԱ-ի «Հանրային լրագրություն. վերափոխելով լուրերի սպառման գործընթացը Հայաստանում ակտիվ մասնակցության» նախագծի շրջանակներում Մոսկվայում Նորվեգիայի դեսպանության տրամադրած դրամաշնորհի միջոցով: 

 

Դասընթացը կազմակերպվում է նաև   «Հանրային լրագրություն. հզորացնելով հանրային թղթակիցների կարողությունները» նախագծի շրջանակներում, որը հնարավոր է դարձել իրականացնել ԱՄՆ դեսպանատան Ժողովրդավարության հանձնաժողովի փոքր դրամաշնորհների ծրագիր  միջոցով: Նախագծի նպատակն է խթանել Հայաստանում հանրային թղթակցության մշակույթի զարգացումը: Նախագծի շրջանակներում Հանրային լրագրության ակումբը նախատեսում է անցկացնել տարբեր թեմատիկ բովանդակությամբ հանրային թղթակցության դասընթաց-ճամբարներ, մրցույթներ: Կկազմակերպվեն նաև վարպետության դասընթացներ` ուսանողների համար:

Ծրագրով ստեղծված բովանդակությունը միմիայն հեղինակներինն Է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆ Ժողովրդավարության հանձնաժողովի կամ ՀԼԱ տեսակտեները:

 

Հանրային լրագրության ակումբի մասին                                              


Հանրային լրագրության ակումբը Հայաստանում գրանցված հասարակական կազմակերպություն է եւ հանդիսանում է ԱՄՆ-ում գործող Hacks/Hackers կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչը: Մեր առաքելությունն է խթանել խոսքի ազատությունը, բազմազանությունը եւ բազմակարծությունը Հայաստանում` զարգացնելով մասնակցային եւ հանրային թղթակցությունը, քաղաքացիական թղթակիցներին եւ պրոֆեսիոնալ լրագրողներին, լրատվամիջոցներին ու սոցիալական մեդիայի մասնագետներին, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ հասարակական այլ ոլորտների մասնագետներին կապող համագործակցության գրավիչ, աշխատանքային կամուրջներ ստեղծելով:


Մենք նախագծած հարթակները նպատակ ունեն փոխել լրատվության սպառման գաղափարը` պասիվ ընթերցանությունը ակտիվ մասնակցության վերափոխելու համար: Մենք փորձում ենք ստեղծել համագործակցության կամուրջներ, որոնք կնպաստեն նոր տեխնոլոգիաների եւ այդ ոլորտի ներկայացուցիչների եւ լրագրության ու լրագրողների համագործակցությանը:

Մենք ստեղծել ենք քաղաքացիական թղթակցության բնագավառում նորամուծություն համարվող` խաղային դիզայնի եւ խաղաֆիկացման տեխնոլոգիաներով նախագծված www.mynews.am-ը, որը հանրային թղթակիցներին հնարավորություն է տալիս թղթակցել, տեղադրել ականատեսի վկայություններ:

 



Հարգանքով՝

Հանրային լրագրության ակումբ

 

Հասցե՝ Կողբացի 39

Հեռ.՝ +37410) 53-92-04

Էլ. փոստ՝ info@pjc.am

Թվիթեր` @pubjournclub

Ֆեյսբուք՝ http://www.facebook.com/publicjournalismclub

Կայք՝ www.pjc.am

 

__._,_.___

Attachment(s) from Lusine Avagyan

1 of 1 File(s)

Reply via web post Reply to sender Reply to group Start a New Topic Messages in this topic (1)

Recent Activity:

.

__,_._,___