[ARMACAD] Հասարակայնության հետ կապերի (PR) բրիտանական եռօրյա դասընթաց
3-օրյա թրեյնինգ` հասարակայնության հետ կապերի ոլորտում (CIPR) Բրիտանական CIPR կազմակերպության ներկայացուցչի և PR բարձրակարգ մասնագետի դասավանդմամբ (Chartered Institute of Public Relations, Great Britain) Կորպորատիվ Կառավարման Բարձրագույն Դպրոցի և Բրիտանական CIPR (Chartered Institute of Public Relations) կազմակերպության սերտ համագործակցության ներքո կազմակերպվում է եռօրյա դասընթաց` «Հասարակայնության հետ կապեր» (PR) թեմայի շուրջ: Դասընթացը տեղի կունենա հունիսի 17-19-ը : Այն վարելու է Բրիտանական հասարակայնության հետ կապերի մասնագիտացված ինստիտուտի (CIPR) ներկայացուցիչ և որակավորված PR մասնագետ տկն. Սյու Ուոլսթենհոլմը: Դասընթացը նախատեսված է տեղական մասնավոր, հասարակական կամ պետական կազմակերպություններում աշխատող անձանց համար, ովքեր ցանկանում են մասնագիտանալ PR–ի մեթոդների տարբեր ասպեկտներում և ձեռք բերել նոր հմտություններ` PR-ի բրիտանական ժամանակակից ստանդարտներին համապատասխան: *Դասընթացն անց է կացվելու անգլերեն լեզվով: Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել` (+37410) 58 80 43/ 58 80 44 Հարգանքով` Կորպորատիվ Կառավարման Բարձրագույն Դպրոց Ք. Երևան, Բաղրամյան 24դ, 11 «Հասարակայնության հետ կապեր» դասընթացն իրականանում է համաձայն Կորպորատիվ Կառավարման Բարձրագույն Դպրոցի և բրիտանական Հասարակայնության հետ կապերի մասնագիտացված ինստիտուտի (Chartered Institute of Great Britain) սերտ համագործակցության հիմունքների: Հասարակության հետ կապերի բարձրագույն հաստատությունը (CIPR) PR մասնագիտության գլխավոր ձայնն է, իրավաբանական մարմինը և իր տեսակի մեջ ամենամեծ ներկայացուցչությունը ամբողջ Եվրոպայում: CIPR-ը ճանաչված է տարբեր գործընթացներում ձեռք բերած բարձրորակ աշխատանքային մեթոդներով, որը ներառում է տեղեկատվություն, խորհրդատվություն և աջակցություն: |

English
Հայերեն 