Windows 7 օպերացիոն համակարգում առանց ստեղնաշարի հետ կապված խնդիրներ ունենալու, առանց KDWIN ծրագիրը ներբեռնելու և հայերենի բոլոր կետադրական նշաններն առանց որևէ խնդրի օգտագործելու («»,՛՝։.՞՜) ու հայերեն գրելու համար խնդրում ենք իրականացնել հետևյալ քայլերը.
1. Ներբեռնե՛ք հայերեն ստեղնաշարի հետևյալ ծրագիրը և պահեք այն համակարգչի որևէ հասանելի անկյունում
2. Մտե՛ք նեռբեռնված թղթապանակի մեջ Armenian→Armenian_de→Armenian_de_W7 և ամենաներքևում սեղմե՛ք setup
3. Այնուհետև մտե՛ք Control Panel
4. Սեղմե՛ք Clock, Language, and Region (Region and Language)-ի վրա
5. Նոր բացված պատուհանում սեղմեք Keyboards and Languages-ի վրա
6. Սեղմե՛ք Change Keyboards…-ի վրա
7. Սեղմե՛ք Add
8. Նոր բացված պատուհանում գտե՛ք և սեղմե՛ք Armenian այնուհետև՝ Keyboard
9. Այնուհետև նշե՛ք Ostarmenisch (Phonetisch) և սեղմե՛ք OK հետո Apply
10. Էկրանի աջ կողմի ներքևի անկյունում սեղմեք լեզուների վրա
11. Ընտրելով հայերենն օգտագործեք այն հետևյալ դասավորությամբ.












Հայերեն