3 Responses to “ԱՐՄԱԿԱԴ դասախոսություն Արցախում”

  1. Gagik Demirjian says:

    Հարգելի Խաչիկ,

    Հետաքրքրությամբ կարդացի «Ակադեմիական ցանցեր, հայկական գիտական աշխարհ ու ԱՐՄԱԿԱԴ» թեմայով դասախոսությունների շարքի վերաբերյալ հայտարարությունը: Ամենաէականը այն է, որ դասախոսությունները անցկացվում եմ Արցախում, կեցցեք!

    Դասախոսությունների թեմատիկան շատ արդիական է, և ես ինքս ուրախությամբ կմասնակցեի, եթե բնակվեի Արցախում: Համոզված եմ, որ շատերի ցանկությունը կարտահայտեմ, եթե խնդրեմ, որ հնարավորության դեպքում հասանելի դարձնեք դասախոսությունների էլեկտրոնային տարբերակը .ppt կամ այլ ձևաչափերով: Իհարկե կա հեղինակային իրավունքի խնդիրը և այն պետք է անպայման հարգվի: Համոզված եմ, որ կա ճանապարհ այդ հարցը քաղաքակիրթ եղանակով լուծելու համար:

    Հարգանքով,
    Գագիկ Դեմիրճյան
    Ֆիզ-մաթ գիտ. թեկն, ԳՊՄԻ դոցենտ

  2. Ռոբա says:

    Շնորհակալություն ARMACAD-ին Արցախում դասախոսություններ կազմակերպելու համար: Հաջողություններ եմ մաղթում:

  3. Արմեն Սարսգյան says:

    Հարգելի Խաչիկ և ադմինիստրատիվ խումբ
    Մեծ սիրով ու հետաքրքրությամբ կարդացի ձեր տրված հայտարությունը և համաձայն եմ դոցենտ Դեմիճյանի հետ: Կցանկանայի ես ևս մասնակցել նմանատիպ սեմինար-դասախոսությանը: Եթե հնարավոր է կապվեք մեզ հետ և տվեք մեզ հետաքրքրող հարցերի պաասխանը: Նախօրոք շնորհակալություն եմ հայտնում:

    Հարգանքներով`
    Արմեն Սարգսյան
    ՀՊԱՀ Խորհրդատվություն և տեղեկատվություն
    մասնագիտության ուսանող

Leave a Reply

*