Խորհրդային Միության առաջատար գիտաուսումնական կենտրոն հանդիսացող Մոսկվայի Ֆիզիկա-Տեխնիկական Ինստիտուտի (Պետական Համալսարան) անունը կրկին բարձր հնչեց, երբ 2010 թվականի ֆիզիկայի Նոբելյան մրցանակը շնորհվեց այս համալսարանի շրջանավարտներ Անդրե Գեյմին և Կոնստանտին Նովոսյոլովին:
ՄՖՏԻ-ի Հայ Ուսանողների Ասոցիացիայի ստեղծումը պաշտոնապես հայտարարվեց 2010 թ. հուլիսի 2-ին:
Ասոցիացիայի առաքելությունն է ՄՖՏԻ ուսանողների, շրջանավարտների, դասախոսների, ապագա դիմորդների և այլ համակիրների (գիտությամբ` առանձնապես, ՄՖՏԻ-ում դասավանդվող և զարգացվող ուղղություններով , ինչպես նաև հայոց լեզվով, պատմությամբ և մշակույթով հետաքրքրվողների) ցանց ստեղծել։ Եւ ուղղել այդ ցանցի հնարավորությունները առաջադեմ գիտական և տեխնոլոգիական գիտելիքի ստեղծմանն ու տարածմանը, այդ գիտելիքի կիրառմանը կյանքում և, նաև, հայկական մշակույթի տարածմանը ՄՖՏԻ-ի և այլ բուհերի հայ ուսանողների, ինչպես նաև, ընդհանրապես համաշխարհային ակադեմիական հանրության շրջանակներում:
Ասոցիացիայի գլխավոր նպատակն է հայ երիտասարդ գիտնականների ու բարձր տեխնոլոգիական բնագավառներում նորարարների, աճի պայմաններ ստեղծելն ու վերը նշված ցանցի ստեղծագործ պոտենցիալը կիրառելը՝ ի ծառայություն հասարակությանը և, մասնավորապես, համաշխարհային Հայկական հանրությանը:
Ասոցիացիայի գործունեության հիմնական ուղղություններն են՝
- ՄՖՏԻ ընդունվելու գործընթացում աջակցությունը
- Բակալավրիատի ուսանողներին ուսման գործընթացում և ապագա գիտական աշխատանքի թեմայի ընտրության հարցում աջակցությունը
- Մագիստրատուրայի ուսանողների, ասպիրանտների, գիտության թեկնածուների և դոկտորների մասնագիտական կարիերային աջակցությունը
- Լուրջ ազդեցության ունակ գիտա-հետազոտական ծրագրերի առաջադրումն ու իրագործումը
- Հայկական մշակույթի պահպանումն ու տարածումը
- ՄՖՏԻ-ի կրթական և գիտական համակարգերի ու, նաև, Մեծ Ֆիզտեխի զարգացման ու ամրապնդման գործում աջակցությունը
Ասոցիացիայի նախագահի պաշտոնակատարն է ՄՖՏԻ-ի 3-րդ կուրսի ասպիրանտ Տիգրան Շահվերդյանը:


Հայերեն
English 