2010թ. մարտի 25-ի տվյալներով ԱՐՄԱԿԱԴի ֆեյսբուք էջում (www.facebook.com/ARMACAD) գրանցված էր 3782 ֆեյսբուք օգտագործող (http://homo-academicus.blogspot.com/2010/03/blog-post_27.html)։
Այսօր՝ 2011թ. մարտի 13-ին, ԱՐՄԱԿԱԴի ֆեյսբուք էջում (www.facebook.com/ARMACAD) գրանցված է 9558 օգտագործող։
Գրանցվածների 36% արական սեռի ներկայացուցիչներ են, 61%՝ իգական։ Ըստ վիճակագրության 6479 օգտագործող Հայաստանի Հանրապետությունից է, 768՝ ԱՄՆից, 261՝ՌԴից, 138 Ֆրանսիայից, 130՝ ՄԲից կամ ՄԹից, 126՝ Գերմանիայից։ Իսկ ամենակարևորը լեզուների օգտագործման վիճակագրությունն է։ Ամենայն հավանականությամբ այդ վիճակագրությունը ցույց է տալիս թե ինչ լեզվով է տվյալ օգտագործողն օգտագործում ֆեյսբուքը։ Եվ այսպես. 4318 օգտագործող ֆեյսբուքից օգտվում է ամերիկյան անգլերենով, 2661՝ռուսերենով, 1181՝ բրիտանական անգլեներով, 578՝ հայերենով, 190՝ ֆրանսերենով, 96՝ գերմաներենով, 65՝ թուրքերենով։ Ամբողջական վիճակագրությունը կցված է նկարի տեսքով։

Հայերեն