Յեյլի համալսարանի կրոնագիտության դոկտորի աստիճանի թեկնածու Մուշեղ Ասատրյանն, ով աշխատում է վաղ ծայրահեղ շիականության մասին իր ավարտաճառի վրա, 2010թ. մարտին մասնակցեց Սենթ Լուիս քաղաքում կազմակերպված «Ամերիկյան արևելագիտական ընկերության» 220-րդ տարեկան կոնֆերանսին: Այստեղ նա ներկայացրեց զեկուցում «Ովքե՞ր էին Մուֆադդալիյյան. վաղ ծայրահեղ շիական մի աղանդի ուսումնասիրություն» խորագրով:
Նույն թվականի հոկտեմբերին պարոն Ասատրյանն Ատլանտա քաղաքում մասնակցելու է «Ամերիկյան կրոնագիտական ակադեմիայի» տարեկան կոնֆերանսին: Իր զեկուցման մեջ նա կներկայացնի վաղ` միստիկ շիական աստվածաբանության շուրջ իր ուսումնասիրությունը:
Մուշեղ Ասատրյանն Ակադեմիական համագործակցության և օժանդակության հայկական ասոցիացիայի – ԱՌՄԱԿԱԴի հիմնադիրներից է:

Հայերեն
English 