Վարշավայի Կոպեռնիկի անվան գիտական կենտրոնում 2011թ. հուլիսի 6-7 անցնում է «Շարժունակության արևելյան ուղղությունը» խորագրով կոնֆերանս, որին մասնակցում են ավելի քան 300 պատվիրակներ, որոնցից մոտ 40-ը Հայաստանի Հանրապետությունից (հույս ունենք ձեռք բերել մասնակիցների ցանկն ու տեղադրել այստեղ)։
Կոնֆերանսի ժամանակ կարևորվում են հատկապես արևելյան գործընկերության երկրների հետ վիզայի ռեժիմի կարգավորման ու հետագայում վերացման խնդիրները, կրթության և գիտության ոլորտում շարժունակության ապահովումը, առևտրի ու արդյունաբերության ասպարեզում արևելյան գործընկերության երկրների ներգրավվածության հարցերը։





Հայերեն