Հարգելի գործընկերներ,
Եթե դուք ներկայացնում եք գիտակրթական, ուսումնական կենտրոն, կամ նման գործառույթներ իրականացնող այլ հաստատություն, որը վճարովի հիմունքներով կազմակերպում է լեզվի ուսուցում կամ ցանկացած այլ՝ գիտակրթական, ուսումնական, մանկավարժական վճարովի հանդիպումներ, դասախոսություններ, թրեյնինգներ և պարապմունքներ, ապա կարող եք ձեր կազմակերպած՝ շահույթ հետապնդող միջոցառման վերաբերյալ հայտարարությունն ուղարկել ԱՐՄԱԿԱԴ ցանցով՝ փոխարենը վճարելով։
ԱՐՄԱԿԱԴ ցանցով, վճարովի հիմունքներով, հնարավոր է նաև ուղարկել աշխատանքային հայտարարություններ։
ԱՐՄԱԿԱԴ ցանցի միջոցով ձեր գործունեության վերաբերյալ հայտարարությունը կտարածվի ավելի քան 4700 անդամ ունեցող ARMACAD yahoo group-ով ու անմիջապես կհայտնվի, www.armacad.info կայքէջում, որից հետո այդ հայտարարությունը տեսանելի կդառնա մոտ 11000 անդամ ունեցող ARMACAD facebook page-ում (www.facebook.com/ARMACAD) և ավելի քան 900 հետևորդ ունեցող թվիթթերի էջում (www.twitter.com/ARMACAD)։ Ցանկության դեպքում հայտարարությունը տեսանելի կդառնա նաև ավելի քան 2000 LinkedIn օգտագործողների։
Այս առաջարկի նպատակն է հնարավորություն տալ ձեզ գովազդել ձեր գործունեությունը և միաժամանակ ֆինանսական միջոցներ ուղղորդել դեպի ԱՐՄԱԿԱԴ ու հարակից ցանցեր։ Մենք ուզում ենք սատարել բիզնեսին և ՀԿներին՝ միաժամանակ աջակցություն ստանալով բիզնեսից ու ՀԿներից։
Մանրամասների համար խնդրում ենք կապվել
ads@armacad.biz
Սիրով՝
ԱՐՄԱԿԱԴ ցանցի մոդերատոր,
Ակադեմիական համագործակցության և օժանդակության հայկական ասոցիացիայի նախագահ,
Խաչիկ Գևորգյան

Հայերեն
ees kcankayan hamagorcakcel Dzez het im kazmakerputyuno