Academic Joy` վիրտուալ միջնորդ սկսնակ և կայացած գիտնականների ու համալսարանի միջև

Save in my favorites

«ԱՐՄԱԿԱԴը» ներկայացնում է Academic Joy-ին:

«Academic Joy-ը ստեղծելու գաղափարն ինձ մոտ առաջ եկավ դոկտորանտուրայում ուսանելու տարիներին, երբ ես հասկացա, որ յուրաքանչյուր հետազոտող իր հաջողության պատմությունն ունի…

Հաջողության հասնելու ճանապարհը  ուղեկցվում է բազմաթիվ դժվարություններով, երբ գիտակցում ես վճռականության դերը՝ քեզ  ընձեռնված հնարավորությունների մեջ ընտրություն կատարելիս… »,- նշում է Academic Joy-ի հիմնադիր Մամադու Կոնը:

Academic Joy-ի հիմնադիր Մամադու Քոնը մասնագիտությամբ  խմբագիր է,  զբաղվում է  ակադեմիական փաստաթղթերի , հոդվածների, ձեռագրերի, գրքերի և ամսագրերի վերականգնմամբ: Այս գիտնականը ապրում և աշխատում է ԱՄՆ-ում, գիտությունների դոկտոր է:

Academic Joy-ը ստեծելու գաղափարը նրա մոտ առաջ է եկել Բոստոնի Համալսարանում ուսանելու տարիներին, երբ ցանկացել է իր պատմությունը կիսել այլ գինականների հետ՝ փորձելով այս կերպ մոտիվացնել նաև երիտասարդ գիտնականներին: Սակայն հետագայում կայքի՝ մոտիվացման գործառույթին համալրման է եկել նաև գիտական բազմածավալ տեղեկատվության տարածման գործառույթը: Կայքը համագործակցային պայմանագրեր է ստորագրել աշխարհի առաջատար համալսարանների, գիտական կազմակերպությունների, ամսագրերի հետ և այժմ հնարավորություն է ընձեռնում ոչ միայն տեղեկանալ գիտնականների հաջողությունների մասին, այլև կերտել հաջողությունը՝ օգտվելով բազմաթիվ  ծրագրերից, որոնք պարբերաբար լուսաբանվում են կայքում:

Ինչպես նշում է Academic Joy-ի հիմնադիրը,  կայքի ստեղծումից  արդեն կարճ ժամանակ անց ստացել է բազմաթիվ շնորհակալական նամակներ հետազոտողներից: Այսպիսով, Academic Joy-ը,  կարծես, վիրտուալ միջնորդ է հանդիսանում սկսնակ և կայացած գիտնականների ու  համալսարանի միջև, առաջարկելով նաև տեղեկատվական օգտակար այլ ռեսուրսներ  տարբեր scholarship-ների և fellowship-ների վերաբերյալ:

Academic Joy- ի նպատակը.

Academic Joy-ի ընդհանուր նպատակը բարձրագույն կրթության  որակի բարելավումն է: Սա վիրտուալ տիրույթ է, որտեղ գիտնականները, հետազոտողները, ասպիրանտները հաշված րոպեների ընթացքում, առանց ավելորդ տեխնիկական դժվարությունների, կարող են իրենց գիտական աշխատանքների մասին պատմող վեբ-կայքեր պատրաստել՝ հրավիրելով այստեղ նաև իրենց ընկերներին և կոլլեգաներին, ստեղծել բազմաֆուկնցիոնալ գիտական յուրահատուկ սոցիալական ցանց:  Ինչպես նշում է  հիմնադիրը՝ Academic Joy-ը  մի յուրահատուկ պահեստարան է գիտական իրադարձությունների, հրատարակչությունների և հոդվածների համար:

Ուշագրավ է, որ կայքը հիմնադրվել է Հարվարդի Համալսարանի գիտնականների կողմից մշակված OpenScholar համակարգով, որը թույլ է տալիս  գիտնականներին ստեղծել իրենց գիտական էջերը և լուսաբանել գրանցած հաջողությունները՝  հասանելի դարձնելով այն  լայն հասարակության համար, ինչի արդյունքում տեղեկատվությունը շատ ավելի մատչելի է դառնում:

Այս մասին ավելի մանրամասն նայել այստեղ՝  http://openscholar.harvard.edu/

Այս ամենից զատ, Academic Joy-ը մեծ տեղ է հատկացնում գիտնականների հաջողության պատմություններին, գտնելով, որ դրանք յուրահատուկ խթանիչ դեր ունեն երիտասարդների համար:

Հետազոտական նախագծի ցանկացած հաջողություն կամ անհաջողություն, հաճախ արժեքավոր դասեր է տալիս, երևան է բերում հետազոտության պատմության ուժեղ և թույլ կողմերը: Ցանկացած հետազոտության, նվաճման հետևում թաքնված է մի պատմություն, որը հուզական պայքարի յուրահատուկ ճամփորդություն է, ինչի մասին արժե, որ իմանա ողջ աշխարհը: Դա պատմության մյուս կողմն է , այլ կերպ ասած՝ սառցաբեկորի չերևացող հատվածը՝ կառուցված  բազմաթիվ խոչընդոտներից ու դժվարություներից:

Academic Joy-ը կոչ է անում  տեղադրել այդպիսի պատմությունները, գուցե հենց այդ պատմություւներից մեկը դառնա մեկ այլ մարդու հաջողության սերմը:

Մանրամասները՝  http://www.academicjoy.net/storytell.html

Academic Joy-ի ընդգրկումը.

Academic Joy-ը տեղեկատվական բնույթի կայք է՝ բաղկացած մի քանի բաժիններից, որոնցում առանձնաբար և մանրամասնորեն ներկայացված են Academic Joy-ի տեղեկատվական ողջ  ռեսուրսները:  Այն ընդգրկում է տեղեկատվություն ասպիրանտների համար, ատենախոսություններ, տեղեկություններ աշխատանք փնտրողների համար և այլ նորություններ, տարբեր գրանտներ, scholarship-ներ և fellowship-ներ աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև ասպիրատնուրա դիմելու համար անհրաժեշտ ռեսուրսներն ու դրանցից օգտվելու կարգը:

Մանրամասն այստեղ՝  http://www.academicjoy.net/phdcandidate-Resources.html

http://www.academicjoy.net/Master/mastercandidate.html

Academic Joy-ում ներկայացված է  նաև Open Acsses գրականություն, որը ներառում է 30-ից ավելի գիտական հարատարակչություններ տարբեր երկրներից, աուդիոգրքեր, գիտական ամսագրեր, գիտական բաց գրականություն և այլն:

Մանրամասն՝
http://www.academicjoy.net/resourcesoa-jored.html
http://www.academicjoy.net/resourcespub-bt.html

Ինչպես նաև ներկայացված են  օգտակար այլ հղումներ հետազոտող գիտնականների համար՝ http://www.academicjoy.net/resources-ref.html

և հղումներ դեպի կայքի  հիմնական ռեսուրսները՝http://www.academicjoy.net/resources-gen.html

Այս ամենից զատ,  Academic Joy–ը  պարբերաբար հրապարակում է տարբեր ոլորտներում, միջազգային կազմակերպություներում առկա թափուր  աշխատատեղերի ընդգրկուն ցուցակ՝ http://academicjoy.net/phdcandidate-Jobs.html

Academic Joy-ը համագործակցում է Կանադայի, Հոլանդիայի, Չինաստանի, Շվեդիայի, Անգլիայի ազգային գրադարանների, ինչպես նաև Հարվարդի, Օքսֆորդի, Ստենդֆորդի և առաջատար մի շարք այլ համալսարանների ու գիտական կառույցների հետ:

Academic Joy-ի նորություներին կարելի է հետևել  նաև սոցցանցերում.

http://www.facebook.com/academicjoy.joyhttps://twitter.com/AcademicJoy

Նյութը պատրաստեց Անի Գևորգյանը

Այս նյութն արտատպելիս ակտիվ հղումը www.armacad.info-ին պարտադիր է: